▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մկրտչյանն ու Արմինե Հովհաննիսյանը կարևոր համաձայնագիր են կնքել

       Այսօր, ապրիլի 18-ին, ՀՀ ԿԳ նախարարության և Հայաստանի պատանեկան նվաճումներ (ՀՊՆ) կազմակերպության միջև կնքվեց համաձայնագիր ձեռնարկատիրական կրթությունը ՀՀ հանրակրթության բնագավառում ինտեգրելու վերաբերյալ:  Հաշվի առնելով 2011 թվականից սկսած  ՀՊՆ-ի ձեռնարկատիրական կրթության հաջողված ծրագիրը` Կրթության և գիտության նախարարությունը դիմեց կազմակերպությանը և վերջինս համաձայնվեց ստանձնել ձեռնարկատիրական կրթության ինտեգրման գործընթացում  ուսումնական նյութերը և ձեռնարկները մշակելու, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կազմակերպելու և անցկացնելու պարտականությունները:

   
      1992 թվականից սկսած  ՀՊՆ  կազմակերպությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության հետ, որի արդյունքում  հանրակրթության բնագավառ են ներմուծվել մի շարք նոր առարկաներ` Տնտեսագիտությունը, Մարդու իրավունքները, Քաղաքացիական կրթությունը, Պետություն և իրավունքը, իսկ 2011 թվականից` արդեն Ձեռնարկատիրական կրթությունը: Կազմակերպության ջանքների շնորհիվ այդ տարիների ընթացում վերապատրաստվել են վերոհիշյալ առարկաների ավելի քան 6000  ուսուցիչներ, մշակվել և տպագրվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ:

  
      Ձեռնարկատիրական կրթության կարևորության մասին ներկայումս խոսվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, բազմաթիվ միջազգային կառույցների կողմից: Իսկ 2016 թվականի դեկտեմբեր ամսին հանրակրթական դպրոցի սովորողների ձեռնարկատիրական կրթվածության բարձրացման կարևորությունը  ՀՀ կառավարության կողմից որակվել է որպես կրթության առաջնահերթություններից, և նշվել է, որ ձեռներեցությունը  անձի հենց այն գլխավոր ունակություններից  է, որն անհրաժեշտ է նրա ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման  համար: Ձեռներեցական կրթության  հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել  գործարարության վերաբերյալ անհրաժեշտ  գիտելքիներ  և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք:  Այն աշակերտներին  սովորեցնում խրախուսում  է նրանց  լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը:

    
       Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող  ձեռնարկատիրական կրթության  ծրագիրը ֆինանսավորվում է HSBC բանկի և  JHM բարեգործական և հիմնադրամի  կողմից: Ծրագրի  նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներ տալն է: Այն նպաստում է նաև աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրութուն է դարձնում գործարարության գործնական ուսուցմանը:  Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում  են գործարար ընկերություններ, կատարում շուկայական հետազոտություն, գրում բիզնես պլան, թողարկում և վաճառում ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում ապրանքի կամ ծառայության արտադրությունը:  Այդ ընթացքում նրանք ծանոթանում են  նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և դրանք կիրառում իրենց «մինի-գործարար» ձեռնարկներում:  Ծրագրի շնորհիվ աշակերտները ձեռք են բերում թիմային աշխատանք կատարելու հմտություններ և դառնում առավել ինքնավստահ:

Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների  մի մասը աշակերտները ձեռնարկատիրական  և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը:

 

       Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Հայաստանի պատանեկան նվաճումներ  կազմակերպության վեբ կայք` www.jaarmenia.org: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին