▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The New York Times-ի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանությանը

 

Blognews.am-ը գրում է. Նյու Յորք Թայմսը հետաքրքիր անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը: Կայքը ձեզ է ներկայացնում հոդվածի թարգամանված տարբերակը:

Մեկ դարից ավելի Թուրքիան ժխտում է իր դերը հայերի կոտորածը կազմակերպելու հարցում, որը պատմաբանները որակում են որպես ցեղասպանություն, որ տեղի է ունեցել 1915 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսեց տարածվել մայրցամաքի երկրներով: Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը հիմնվում է այն փաստի վրա, որ հետպատերազմյան ռազմական դատարանի դատավարությունների բնօրինակ փաստաթղթերը, որ դատապարտում էին ցեղասպանության կազմակերպիչներին, բացակայում են:

Այժմ Թաներ Աքչամը՝ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի ազգությամբ թուրք պատմաբանը, ով տասնամյակներով ուսումնասիրել է հայոց ցեղասպանությունը՝ աշխարհի տարբեր ծայրերից փաստաթղթեր հավաքագրելով, որպեսզի ապացուցի Թուրքիայի մեղսակցությունը այս ոճրագործությանը, ասում է, որ հայտնաբերել է դատավարություններից պահպանված մի բնօրինակ հեռագիր, որը պահվում է Երուսաղեմի հայ պատրիարքարանի արխիվում:

 
‹‹Մինչև բոլորովին վերջերս ծխացող ատրճանակը բացակայում էր››,- ասում է Աքչամը: ‹‹Ահա ձեզ ծխացող ատրճանակ››: Նա իր գտածոն կոչել է ‹‹երկրաշարժ մեր դաշտում›› և ասել, որ հույս ունի, որ այն կհեռացնի ‹‹ժխտողական պատի վերջին աղյուսը››:

Պատմությունը սկսվում է 1915 թվականին Էրզրումի գրասենյակում, երբ Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի կոդ պարունակող մի հեռագիր է ուղղարկում իր գործընկերոջը՝ մանրամասն տեղեկություններ հայցելով Արևելյան Անատոլիայում հայերի մասսայական տարահանությունների և սպանությունների մասին:

Հետագայում հեռագրի ապակոդավորված պատճենն օգնեց դատապարտել թուրք պաշտոնյա Բեհաէդդին Շաքիրին մի բանի համար, ինչը գիտանականները վաղուց ճանաչել և ընդունել են, իսկ Թուրքիան շարունակ ժխտում է. 1.5 միլիոն հայերի սպանությունը կազմակերպելու համար (ինչին հաջորդեց Օսմանյան կայսրության փլուզումը), մի վայրագություն համար, որը ճանաչվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Իսկ հետո, ճիշտ այսպես, բնօրինակ փաստաթղթերի և վկայությունների մեծ մասը ասես հօդս են ցնդել՝ թողնելով հետազոտողներին մեծամասամբ ապավինել Օսմանյան պաշտոնական թերթի ամփոփագրերին:

Աքչամն ասել է, որ քիչ հույս ունի, թե իր հայտնագործությունն անմիջապես կփոխի իրավիճակը, հաշվի առնելով Թուրքիայաի քարացած ժխտողական քաղաքականությունը, այն այս քաղաքական շրջանում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի ազգայնամոլ է դարձել:

Այնուամենայնիվ, Աքչամի կյանքի գործն է փաստը փաստի հետևից, փաստաթուղթը փաստաթղթի հետևից տապալել Թուրքիայի ժխտողականույթունը:

‹‹Իմ՝ որպես թուրքի խորին համոզմունքն է, որ Թուրքիայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարող են հաստատվել միմիայն այն պարագայում, երբ Թուրքիան առերեսվի իր պատնության հետ և ընդունի անցյալի մեղքերը››,- ասել է նա:

Նա ընդարձակեց իր տեսակետը պնդելով, որ այսօր Մերձավոր Արևելքում տիրող այս քաոսը հետևանք է այն անվստահության, որ ծնվել է համայնքների միջև պատմական սխալներն ու մեղքերը չընդունելու պատճառով:

‹‹Մերձավոր Արևելքում անցյալն անցյալում չէ››,- ասել է նա: ‹‹Սա է Մեձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու գլխավոր խոչընդոտը››:

Նյու Յորքի քաղաքային քոլեջի պատմաբան և հայոց ցեղասպանության փորձագետ Էրիկ Դ. Վեյթցը Աքչամին կոչել է ‹‹Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս››:

‹‹Նա գտել և հավաքել է հանգուցալուծման բանալին բանալու հետևից››,- ավելացրել է Վեյթցը:

Թե կոնկրետ որտեղ է այսքան տարիներ պահվել հեռագիրը և ինչպես է Աքչամն այն գտել ինքնին մի առանձին պատմություն է: Երվ 1922 թվականին թուրք ազգայնականնները պատրաստվում էին գրավել երկիրը, Ստամբուլի հայկական ղեկավարությունը Անգլիա պահպանման է ուղղարկում 24 արկղ դատական գրառումներով:

Արձանագրությունները պահվել են այնտեղ եպիսկոպոսի կողմից, այնուհետև տեղափոխվել են Ֆրանսիա, իսկ հետո Երուսաղեմ: Դրանք այնտեղ պահվել են 1930 թվականից, հսկայական արխիվի մի մաս, որն անհասանելի է եղել գիտանականների անհասկանալի և չբացահայտված պատճառներով: Աքչամը նշել է, որ տարիներ շարունակ փորձել է արխիվ մուտք գործելու հնարավորություն սատանալ, սակայն ապարդյուն:

Փոխարենը, նա Նյու Յորքում հայտնաբերում է Երուսաղեմյան արխիվի լուսանկարչական մի նմուշ, որը պահվում էր ցեղասպանությունը վերապրած, այժմ մահացած, մի վանականի զարմիկի մոտ:

1940-ականներին Կահիրեում ցեղասպանությունն ուսումնասիրելու ընթացքում վանական Գրիգոր Գերգերյանը հանդիպում է նախկին Օսմանյան կայսրության դատավորին, ով նախագահել էր հետպատերազմյան դատավարությունները: Դատավորը պատմում է նրան, որ արձանագրություններով լի վազմաթիվ արկղեր պահվում են Երուսաղեմում, ինչից հետո Գերգերյանը գնում է այնտեղ և լուսանկարում ամենը:

Հեռագիրը գրված էր Օսմանյան ձևաթղթով և կոդավորված էր արաբական գրությամբ, քառանիշ թվերը բնորոշում էին բառեր: Երբ Աքչամը համեմատեց դրանք այն ժամանակվա Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության կոդավորումների հետ, որ գտել էր Ստամբուլի պաշտոնական արխիվում, և հայտնաբերաց համընկնումներ, եկավ յան եզրակացության, որ մեծ է հավանականությունն այն բանի, որ շատ այլ նման հեռագրեր կարող են նույն կերպ ապակոդավորվել:

Պատմաբանների համար այս դատական գործերի արձանագրությունները սարսափելի ոճրագործությունն ապացուցող լեռան մի մասն են, որ հայտնաբերվել են այս տարիների ընթացքում, դրանք ներառում են նաև դիվանագետների կողմից տարբեր լեզուներով արված հաշվետվություններ, միսիոներների և լրագրողների վկայություններ, ովքեր ականատես են եղել տեղի ունեցածին և որակել այդ ամենը որպես ցեղասպանություն:

Թուրքիան վաղուց խուսափում է ցեղասպանություն բառից ասելով, որ հայերի տառապանքները տեղի են ունեցել Համաշխարհայաին պատերազմի քաոսի ընթացքում, երբ թուրք մահմեդականները նույնպես դժվարություններ են կրել:

Թուրքիան նաև պնդում է, որ հայերը եղել են դավաճաններ, որ ցանկանում էին միավորվել Ռուսաստանի հետ, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության թշնամին էր:

Այս դիրքորոշումը խորապես ներթափանցել է թուրքական մշակույթ, այն դասավանդվում է դպրոցներում, և հարցումները ցույց են տվել, որ թուրքերի մեծամասնությունը կիսում է կառավարության դիրքորոշումը:

‹‹Իմ անձնական մոտեցումը հետրժևյալն է. Որքան էլ ապացույց դնես ժխտողների առաջ, ժխտողները մնում են ժխտողներ››,- ասել է Նեբրասկայի համալսարանի պատմաբան և ‹‹Հեղափոխության ջախջախված երազանքներ. ազատությունից մինչև բռնություն ուշ Օսմայան կայսրությունում›› աշխատության հեղինակ Պետրոս Տեր-Մաթոսյանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն իրականացվում է մաեն տարի ապրիլի 24-ին, այդ օրը 1915 թվականին հայ ազնվականների մի մասին շրջափակել և արտաքսել էիր Ստամբուլից:

Սա հսկայածավալ սպանությունների ծրագրի սկիզբն էր, որը ներառում էր բռնի տեղահանություններ Սիրիական անապատով, մեծաքանակ մահապատիժներ և բռնաբարություններ:

Երկու տարի առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձավ հայերի մասսայական կոտորածին՝ անվանելով այն ցեղասպանություն, ինչի համար արժանացավ քննդատության փոթորկի Թուրքիայի կողմից: Շատ երկրներ, ինպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Հունաստանը, ընդունել են հայոց սեղասպանությունը, ինչը պարբերաբար դիվանագիտական վիճաբանություններ է առաջացնում Թուրքիայի հետ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի անդրադարձել այս երևույթին որպես ցեղասպանություն՝ խուսափելով հարաբերություններ փչացնել Թուրքիայի հետ, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի դաշնակից և Մերձավոր Արևելքում ահաբեկչությունների դեմ պայքարի գործընկեր: Բարաք Օբաման օգտագործել էր ցեղասպանոթյուն եզրույթը, երբ դեռևս թեկնածու էր, սակայն նախագահության տարիների նա հրաժարվել դա անելուց:

Այս տարի բազում կոնգրեսականներ նամակ են ստորագերլ՝ հորդորեով նախագահ Թրամփին ընդունել հայոց ցեղասպանությունը:

Սակայն սա քիչ հավանական է, հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը վերջերս շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում ընդլայնված լիազորությունների հաղթանակի կապակցությամբ, չնայած, որ քննադատները պնդում են, որ հանրաքվեն ուղեկցվել է խիստ խախտուներով:

Շաքիրը՝ Աքչամի հայտնաբերած հեռագրի հեղինակը, արդեն հասցրել էր փախնել երկրից այն ժամանակ, երբ  դատարանը նրան դատապարտել և մահապատժի ենթարկելու որոշում էր կայացրել:

Մի քանի տարի անց նա գնդակահարվում է Բեռլինում երկու հայ մարդասպանների կողմից, որոնց Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես ‹‹նիհար, ցածրահասակ, թխամաշկ տղամարդիկ, որ թաքնվում էիր դռնանցքներում››:

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին