▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կսպանեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին». Արմավիրում հայրը մի քանի անգամ բռնաբարել է անչափահաս դստերը

Iravunk.com-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատարավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է  Արթուր Հովհաննիսյանի գործի քննությունը:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արթուր Հովհաննիսյանը դստեր՝ Ա. Հովհաննիսյանի կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս՝ 18 տարին չլրացած աղջկա հետ:

Մինչ սեռական հարաբերություն ունենալը Արթուր Հովհաննիսյանը իր իսկ տան ննջասենյակում Նոկիա մոդելի բջջային հեռախոսով պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցույց տվել դստերը և միաժամանակ շոյել է աղջկա մարմինը: Ա.Հովհաննիսյանը փորձել է լքել սենյակը, սակայն սպառնացել է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա կսպանի նրան:

Արթուր Հովհաննիսյանը մի քանի անգամ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տան ննջասենյակում, ավոտմեքենայում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2014թ. հուլիս ամսվա կեսերին, գործով չպարզված օրը` ժամը 16-ի սահմաններում, Արթուր Հովհաննիսյանն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով քրոջ որդուն Արմավիր քաղաքի քոթեջներ՝ վերջինիս տուն տանելու ժամանակ Անիին ձայն է տվել ու սկզբում առաջարկել, հետո զայրանալով ստիպել է, որ նստի ավտոմեքենան, որպեսզի իրար հետ ավտոմեքենայով հորաքրոջ տղային տանեն տուն։ Անին հոր զայրանալուց վախենալով նստել է ավտոմեքենան։ Քրոջ որդուն Արմավիրի քոթեջներ իջեցնելուց հետո Արթուր Հովհաննիսյանը դստերն ասել է, որ իրար հետ գնալու են Մեծամորի գերեզմանատուն, որպեսզի տեսնեն այն գերեզմանատեղը, որը պետք է կառուցի, որից հետո նոր միայն վերադառնալու են տուն։ Երկուսով գնացել են գերեզմանատուն, Արթուր Հովհաննիսյանն ավտոմեքենայից իջնելով ուսումնասիրել է գերեզմանատեղը, որից հետո խառը փողոցներով ավտոմեքենան վարելով ժամը 17-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է մի ամայի վայրում։ Այդ պահին Անին նստած է եղել ավտոմեքենայի՝ վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ Անին հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու պետք է անի։ Անին տեղափոխվել է հետևի նստատեղին, հայրն էլ է անցել ավտոմեքենայի սրահի հետևը, ստիպողաբար քաշելով հանել է Անիի հագուստն ու սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ:

Երբ Անին փորձել է գոռալ ու օգնություն կանչել, Արթուր Հովհաննիսյանը ձեռքով փակել է բերանն ու ասել է, որ եթե շարունակի դիմադրել, ապա կսպանի։ Անին հավատացել է, որ հայրն իրեն կսպանի, քանի որ նա շատ նյարդայնացած է եղել։

Այդ ընթացքում մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել, ասելով.  «ձայնդ չլսեմ, կսպանեմ, կխփեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին»: Անին վախեցել է, քանի որ բազմիցս տեսել է, թե հայրը մորը ոնց է ծեծում ու չի էլ կասկածել, որ այդ ամենի մասին ինչ-որ մեկին պատմելուց հետո իրեն կսպանի։

Երկուսով հագնվել են ու վերադարձել են տուն։ Ճանապարհին հայրը դստերն ասել է, որ այդ ամենի մասին ոչ մեկին չասի, իսկ եթե տանեցիներն հարցնեն, ապա պետք է պատասխանի, որ գնացել են ավտոմեքենայի անիվները վերանորոգելու, հերթ է եղել ու դրա համար են ուշ վերադարձել տուն։ Միաժամանակ սպառնացել է, որ եթե իրականությունն ինչ-որ մեկին ասի, ապա այդ մարդուն կխփի, վնաս կտա։ Անին էլ վախենալով այդ սպառնալիքներից ոչ մեկին չի պատմել տեղի ունեցածը։

2014թ. հուլիսի 18-ին, Արթուր Հովհաննիսյանն Անիին ասել է, որ «շորտիկ» հագնի, քանի որ միասին գնալու են Երևան քաղաք։ Անին կասկածելով, որ հայրը հերթական անգամ ուզում է ապահով տեղ տանել հետը հարաբերություն ունենալու համար, բոլորից աննկատ տանից հեռացել է ու գնացել է Առատաշեն գյուղ՝ քրոջ տուն։ Քրոջը՝ Զ. Հովհաննիսյանին, պատմել է ողջ եղելությունը՝ ամենայն մանրամասնությամբ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին