▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր պարզաբանում Հասմիկ Պապյանի կողմից

Asekose.am-ը ներկայացնում է Հասմիկ Պապյանի պարզաբանումը մեր կայքում հրապարակված մի նյութի առիթով.

 

«Asekose-ի հարգարժան հոդվածագիր՝
Ա. Գրիգորյանին,

Անկեղծ ասած տարակուսում էի գրել թե՞ոչ, սակայն հասկացա, որ Ձեր գրառումը խորքում բավականին «ինտրիգային» է:
Այդ իսկ պատճառով, ստորև մի փոքր պարզաբանում:
Այո, ես խնդրել էի հնարավորության դեպքում Տոսկա-ի իմ ներկայացմանը գալ առանց ծաղիկների: 
Ասեմ, որ ես տեղյակ չէի, որ տիկ. Ռիտա Սարգսյանը այդ օրը նույնպես ներկա է լինելու դահլիճում:
Բոլորովին պայման չէ, որ նա տեղեկացված լիներ իմ հորդոր-խնդրանքին:
Եվ վերջում, հայտնում եմ Ձեզ, որ իմ դաստիարակությունը երբեք թույլ չէր տա «չընդունել» նվերը, ում կողմից էլ որ այն ուղարկված լիներ: 
Մեկ նկատառում միայն՝
ինձ համար անսովոր էր, բարձրախոսով ծաղիկները նվիրողի անունը հայտնելը:

Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության կողմից ինձ հանձնվելիք մեդալին, պետք է ասեմ, որ այո, ես խնդրել էի, որ այդ օրը հանդիսատեսի ներկայացումից ստացած տպավորությունը չմիջամտվի ինձ ոսկե մեդալի հանձնումով, այլ մարդիկ դահլիճից հեռանան Պուչչինիի անմահ ստեղծագործության տպավորությամբ:
Այդ պատճառով մեդալը ինձ հանձնվեց հաջորդ օրը, Մշակույթի նախարարությունում:

Թախանձագին խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, չօգտագործել իրենց կարելիությունները իմ անունը առավել «հանրայնացնելու» համար: Ես դրա կարիքը բոլորովին չունեմ:


Հարգանքով Ձեր՝
Հ. Պապյան»

 

Հետգություն հեղինակի կողմից. 

 

Թբիլիսիից, որտեղ շարունակում եմ իմ ուսումը, հարգանքներս եմ փոխանցում մտավորական Հասմիկ Պապյանին ու նորանոր հաջողություններ մաղթում բեմում և օպերային թատրոնում: 

Իսկ սիրված երգչուհու  այս պարզաբանում-գրառման տակ մեկնաբանություններ թողած որոշ գործընկերներիս  ու նրանց գործելաոճին «մի փոքր պարզաբանում» էլ կներկայացնեմ  հարմար առիթով: 

 

Ա.Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին