▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ ասեմ։ Բեզեով տորթը համե՞ղ ստացվեց…». Սյունե Սևադա

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառւմը:

«Խմորեղենի ռեցեպտ ա»,- ասում է կինը՝ թաքցնելով կեղծարարության հետ կապված թղթերը։

ողքը նստած ջահել աղջիկը անհանգիստ շարժումներ է անում։

Տիկին, Ձեր տղան երևի երեսունին մոտ տարիքում է։ Դուք, հավանաբար, լավ ապագա եք ուզում, բայց չոքեչոք դիմանում եք, կոմունալից կոմունալ։

Դա զգացվում է Ձեր հագուստի որակից, արտաքին տեսքից։ Ինքը լավ գործ չունի, որովհետև չի ստացել կրթություն, որն իրեն առաջատար մասնագետ կդարձներ, Ձեզնից առաջ էլի բեզեի ռեցեպտով կրթության հարցերն են լուծել, չի մեծացել ընտանիքում, որտեղ կրթությունը կարևորել են։ Որովհետև անգամ երեխա ունենալը կիրթ որոշում չի եղել թերևս, չեք հասկացել՝ որքան պատասխանատու բան ա դա, ու քանի որ չեք հասկացել, էս պահին իր ապագայի վրա թքած ունեք, գործնականորեն։

Գիտակից սիրո պտուղների ապագան տասնյակ տարի առաջ նայելով տեսնում են, Դուք բեզեի ռեցեպտով ապահովեցիք, որ Ձեր տղան անճարությունից տանը կռիվ անի հաճախ, խեղճանա ուրիշների մոտ, ու իրեն քաղցրավենիք գնել թույլ տա ամիսը, լավագույն դեպքում, երկու անգամ։ Ինչ ասեմ։

Սիրուն աղջիկ, դու կամուսնանաս, ու քո ամուսինը կգնա խոպան։ Դու էդպես էլ չես հասկանա՝ վերջը ամուսին ունե՞ս, թե՞ չէ։ Տղամարդու սերը կարգին չես վայելի, ոչ քեզ ընկեր կլինի, ոչ՝ թիկունք, էստեղից խոպան սիրուն վիճակներ քննարկել հնարավոր չի, միայն փողն ուղարկելու ժամկետները կարող ես ճշտել։

Ամանորի տասը օրվա ընթացքում երեխեք կշարես։ Տասը օր ամուսինդ կլինի մարմին, հոտ, ժեստեր, հետո էլի կդառնա էկրան ու ձայն։ Հետո կվերադառնա տուն, արդեն ծեր, դրսում թաքուն ընտանիք ունեցած երևի, դասական սցենար ա։ Դու էլ ի՞նչ, սերիալներ կնայես, կտեսնես՝ ոնց են իրար սիրում, կասես՝ սրա՞ն էի արժանի։

Ինչ ասեմ։ Բեզեով տորթը համե՞ղ ստացվեց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին