▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորների ու հայ աստղերի նմանություններն ու տարբերությունները

Mypage.am-ը գրում է. Իրականում հանրային մարդիկ ունեն շատ նմանություններ ու շատ տարբերություններ, բայց նրանց միավորում է մի բան. «Նրանց անձնական ու մասնագիտական կյանքը հանրության ուշադրության կենտրոնում է ու ամենապահանջվածն են»։

Իսկ այժմ փորձենք մի քանի նմանություններ ու տարբերություններ նշել.

Եվ ԱԺ պատգամավորները, և հայ աստղերը փորձում են սոցիալական ցածր խավի բարձր խնդիրները օգտագործել սեփական անվան ու վարկանիշի բարձրացման համար։ Երկուսն էլ սիրում են, որ իրենց մասին շատ խոսեն, բայց երբեք չենք խոստովանում։ Երկուսն էլ անուղղակի ձևով փորձում են իրենց վերաբերվող ինֆորմացիան տարածել համացանցում և լրատվական կայքերում։ Երկուսն էլ գիտեն, որ իրենց խոսքը կամ լուսանկարը կամ կատարած աշխատանքի տարածելու միակ հույսը ֆեյսբուքյան գովազդն է։ Երկուսն էլ շատ են սիրում տեսախցիկների առջև հայտնվել, բայց երկուսն էլ չեն կարողանում նորմալ և գրագետ հայտարարություն տալ։

Իսկ տարբերությունը այն է, որ Աժ պատգամավորները իրենց կոստյումների կոճակները էնքան չեն արձակի, որ իրենց փարթամ կուրծքը երևա, կամ տաբատը այնքան չեն բարձրացնի, որ շքեղ ոտքերը երևան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին