▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ եղի՛ր, Մանչեսթեր. Հենրիխ Մխիթարյանը` տեղի ունեցած ահաբեկչության մասին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել: «Ուժե՛ղ եղիր, Մանչե՛սթեր: Բոլոր մտքերս և աղոթքներս այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,- գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած համերգից հետո 2 պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Պայթյունները հնչել են ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Ավելի ուշ ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն էր որակել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին