▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բադասյանը, ի հիշատակ «Հաց բերողի», ալյուր է բաժանել «Սասնա ծռերի» ընտանիքներին

Ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը (Հադրութ, Արցախ) օրերս, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, ում հանրությունը կնքեց «Հաց բերող» անունով, պարկերով ալյուր է բաժանել «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին:

Ալյուրը, ինչպես տեղեկացրեց Բադասյանը, ստացվել է ազատագրված տարածքներում իր իսկ աճեցրած ցորենից, իսկ ակցիայի նպատակն է եղել, ցուցանել, որ Արթուր Սարգսյանի անձնվեր գործը օրինակ է դարձել և ունենալու է շարունակողներ: Նախաձեռնությունն իրականացվել է «Հայ կանանց ճակատ»-ի մասնակցությամբ:

ԱՌԱՎՈՏ, 23 մայիս, 2017

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին