▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր կանգնած «խռովության» հետևում, և ի՞նչ է կատարվում օպերայի ու բալետի թատրոնում

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ նախատեսված «Գայանե» բալետի ներկայացումից առաջ Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։ Ներկայացման տապալումը կազմակերպել են վարչական մասի 10 աշխատակիցները, որոնք օրեր առաջ ծանուցագրով ազատվել են աշխատանքից։

«Թատրոնի ղեկավարությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Դահլիճը լեփլեցուն էր, բոլոր տոմսերը ,-սա պաշտոնական մեկնաբանությունն էր՝  հավաստիացման հետ միասին, որ «Գայանե»-ն տապալած արտիստները բացատրագիր կգրեն, իսկ ներկայացման բոլոր տոմսերը կվերադարձվեն և հետ կտրվեն դրանց գումարները:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ «խռովության» հետևում կանգնած են «Կլուբնիկ» մականունով փողային երաժիտը, նրա որդին ու ևս մի քանի «համախոհներ», որոնք մյուսներին  համոզել են, թե կրճատումները ուշ թե շուտ նաև իրենց են հասնելու:

Նշենք նաև, որ նման իրավիճակ ստեղծվել էր  Օպերայի և բալետի թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո, երբ նույն երաժիշտները տապալել էին  «Անուշ» օպերայի ներկայացումը: 

Ավելացնենք, որ , ըստ օպերայի և բալետի թատրոնում տարածված ասեկոսեների, նույն մարդկանց ձեռքի գործն է նաև մշակութային օջախի ղեկավարներից մի քանիսի՝ այդ թվում  ֆինանսական տնօրեն Կարինե Կիրակոսյանի հասցեին համացանցում վարկաբեկիչ նամակներ և լուսանկարներ տարածելն ու դրանք լրատվամիջոցներին «հրամցնելը»: 

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին