▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ էի ուզում զրուցել այս նողկալի վիճակի մասին. Հրանտ Վարդանյանը հրապարակել է Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի վերջին նամակը

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո)` իրեն ուղղված վերջին նամակը:

«Գրանտո ջան, լա ՞վ ես:  Երկու օր առաջ մտա քո մոտ, տեղում չէիր:  Շատ  էի ուզում հետդ զրուցել մեր այս նողկալի վիճակի  մասին: Ոնց որ վատ գավառական թատրոն լինի ՄԵԿ ներկայացումով, երբ դահլիճում հանդիսատեսը անտաղանդ դերասաններին հուշում են տեքստը:

Արմեն Թութունջյանի (Չիկոյի) ինձ ուղղված վերջին նամակը ՖԲ-ում: 
Թող հոգիդ հանդարտվի եղբայր... »

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 9-ին,  կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: 

Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին