▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն, Սևանը, Նարեկ Մարգարյանը և տոլման. НТВ-ի «Поедем, поедим!» անդրադարձը Հայաստանին

 

Ռուսական  НТВ հեռուստաալիքի «Поедем, поедим!» հաղորդումն այս անգամ այցելել է Հայաստան: Հաղորդավար Ջոն Ուորրենը հիացած էր Հայաստանով, հայկական խոհանոցով, ընդունելությամբ, իսկ կոնյակ խմելուց հետո էլ նշում էր, որ ինքն էլ չգիտի, թե դա խմիչքի ազդեցությունն է, թե ոչ, սակայն Հայաստանը գնալով իրեն ավելի շատ է դուր գալիս, ավելին` չի ցանկանում հեռանալ:

Երևանից բացի հաղորդավարը եղել է Սևանում և այնտեղ իշխան բռնել, Գառնիում դուդուկ նվագել, լավաշ պատրաստել սովորել, հանդիպել փոքրիկ, սակայն շատ տաղանդավոր քանոնահարուհի Մերիին, ինչպես նաև այցելել Սիրուշոյին, ով պատմել է իր զարդերի հավաքածուի ստեղծման մասին: Հայերը հաղորդման ընթացքում ներկայացվել են  որպես շատ ավանդապահ ազգ, ովքեր լավագույն ավանդույթները պահպանում են նաև խոհանոցում: Ամփոփիչ հատվածում էլ Ջոն Ուորրենը հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ պատրաստել է տոլմա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին