▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա հասկացեք, թե ի՜նչ տիպի ոչինչ չի կատարվում մեր երկրում...

Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան մեկնեց առաջին երթուղային ավտոբուսը...

Այ քեզ աշխարհացունց իրադարձություն, այ քեզ պատմական եղելություն...

Այս մասին ֆեյսբուքում ազդարարեց վարչապետը, հետո հարցազրույցներ տվեցին տարբեր ռանգի չինովնիկներ, լուրը համացանցում տարածեցին կառավարության ու տարբեր  նախարարությունների  աշխատակիցներ, տեղեկությունը գլխագրերով գրեցին ու գլխավոր  «դրեցին»  հայտնի ու անհայտ կայքեր, փաստը ոմանք  գրեթե համարեցին զբոսաշրջության ծաղկունքի սիմվոլ ու տնտեսական զարգացման խթանիչ ուժ: 

Չի բացառվում, որ երեկոյան հատուկ լուսավորությամբ կզարդարվի Հանրապետության հրապարակը, իսկ Օպերայի հրապարակում գուցե շտապ տոնական համերգ կազմակերպվի: 

Չէ, սա հումոր չէ, այլ իրականություն... սակայն զավեշտալի իրականություն...

Երբ հարևան հանրապետությունում և Ուկրաինայում տոնում են Եվրամիության հետ առանց մուտքի թույլտվության ռեժիմի անցնելը, իսկ Հայաստանոըմ՝ նույն ոգևորությամբ խոսում են ընդամենը դեպի օդանավակայան մեկնած առաջին երթուղային ավտոբուսի մասին...

Դե հիմա հասկացեք, թե որքան հետ ենք մնացել ու այս կեղծ ոգևորությունը դեռ որքան  է հետ գցելու մեզ աշխարհից: 

Հիմա ընկալեք, թե  ի՜նչպիսի դատարկություն է տիրում մեր երկրի առօրյայում, կամ՝ ի՜նչ տիպի  ոչինչ չի կատարվում մեր  երկրում, որ  իրադարձություն է համարվում երթուղային ավտոբուսի առաջին չվերթը...

 

Հեղինակ՝

Ատոմ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին