▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց ֆուտբոլում, տենց էլ սեքսում մենք մնացել ենք չտե՛ս...

Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի վարող Կարեն Ավետիսյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ու իր ռուս գեղեցկուհի հյուրի՝ Վիկտորիա Լոպիրյովայի մասին քննարկումներին, հումորային բանաստեղծություն է գրել, որը ներկայացնում ենք ստորևև. 

 

Ազգս կրկին խառնվեց իրար
Տղա աղջիկ, մեր ու հեր
Մեր Հենոյի կողքին տեսան
Մի ռուս աղջիկ շիկահեր

Ամեն մեկը պարտք համարեց
Քիթը խոթել նրանց մեջ,
Թե բա Հենոն ու՞մ հավանեց,
Ու՞մ հետ հելավ մարդամեջ:

Տենաս ինքը սեքս անու՞մ ա
Վերջում գոռու՞մ ա «о, да՜»
Բա իսկ դրան հարս բերում ա,
թե՞ էթում ա տնփեսա:

Տենաս էդ սաղ մաքուրով ա,
Թե՞ լինում ա կայֆավատ,
Տենաս դրա քուրը ո՞վ ա,
Կարո՞ղ ա ըլնի ազաբ

Է՛լ հայուգեն, է՛լ կույս կանայք
Նման տիզի կամ ցեցի,
Կրկին տվին հավերժ մի հարց
«Որքանո՞վ ա հայեցի...»

Հենոն ֆեյսբուքն էր լուռ թերթում
Ընկերուհուն ասում ՝ «Տե ՛ս,
Ոնց ֆուտբոլում, տենց էլ սեքսում
Մենք մնացել ենք չտե՛ս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին