▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը տառապում է քաղցկեղով

Ալեն Ղուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Եթե հետևում եք ադրբեջանական լրահոսին, ապա նկատել եք, որ վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Ալիևը շատ կարճ սանրվածքով է դուրս գալիս հանրության առաջ... Բացի այդ, լուսանկարներում երևում է, որ Իլհամը բավականին նիհարել և սփրթնել է ։

Ադրբեջանի ընդդիմադիրները գրում են, որ Ալիևը տառապում է քաղցկեղով և մազաթափությունը առաջացել է քիմիաթերապիայի հետևանքով ։ 
Ըստ նրանց՝ նախագահի մոտ վաղուց են հայտնաբերել այդ հիվանդությունը և այդ իսկ պատճառով էլ 2016թ աշնանը փոխել են երկրի սահմանադրությունը և սահմանել առաջին փոխնախագահի ինստիտուտը։ Այդ ամենը արվել է «փաշաևյան կլանի» ազդեցության տակ՝ Մեհրիբան Ալիևայի դիրքերը ուժեղացնելու նպատակով ։

Հ..Գ.. Կարծում եմ շուտով նախագահ Ալիևին կճանաչեն անգործունակ և երկրի ղեկը կանցնի Մեհրիբան Փաշաևա-Ալիևային...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին