▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ «Follow me to» նախագիծը` Տաթևում. հեղինակը փորձում է հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին

 

Ամիսներ առաջ հայտնի «Follow me to» նախագծի հեղինակները՝ Մուրադ և Նատաշա Օսմանները, ընդամենը 2 օրով այցելել էին Հայաստան, որպեսզի այստեղ ևս իրականացնեն գրեթե ողջ աշխարհին հայտնի իրենց ֆոտոշարքը: Եվ երեկ վերջապես տարբեր երկրների ամենահետաքրքիր և գեղեցիկ վայրերում արված լուսանկարների կողքին հայտնվեց նաև Մուրադի և Նատաշայի՝ Տաթևում արված լուսանկարը, որին կից հեղինակն արել է հետևյալ գրառումը.

«Follow me to-ն Տաթևում: Կա հստակ պատճառ, թե ինչու է տվյալ լուսանկարը հաջորդում նախորդին: Ատելությունը չի կարելի սպանել ատելությամբ, դա հնարավոր է անել միայն սիրո շնորհիվ»,- գրել է Մուրադը՝ միմյանց կողքին դնելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, հետևաբար հասկանալի է, որ Տաթևի վանքի մոտ արված լուսանկարը հաջորդում է Բաքվում արված լուսանկարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին