▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաների որդիների՝ առաջնագծում ծառայելու մասին լավ բան եք ասում, բայց հիմա արդեն Հայաստանի մասին խոսեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վիգեն Սարգսյանի հարցարզույցն էի նայում ու հասկացա մի բան. 
Մեր պաշտոնյաների որդիները 67 տոկոսը ծառայում են բանակում ու նաև առաջնագծում, ավելին՝ լիքը պաշտոնյաների երեխաներ վազելով գնում են Նախարարին խնդրում, որ իրան հենց հիմա բանակ տանեն, իսկ շատ պաշտոնյաներ էլ իրան գնում են խնդրում են, որ իրանց տղուն հիմա չզորացրեն, որ իր անունը չհելնի /ցիտում չի, բայց միտքնա/։

Ասածս ինչա՝ ուզում եմ Նախարարին ասեմ՝ լավ բան ես ասում, բայց հիմա կլինի արդեն Հայաստանի մասին խոսա 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով պաշտոնյաների զավակների` բանակում չծառայելուն, ասաց հետևյալը. «Այս պահին կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում, այդ թվում` առաջնագծում, որոնցից 2-ը առողջական խնդիրների պատճառով զորացրվելու ցուցում ունեն, բայց չենք զորացրում, որ չասեն պաշտոնյայի տղա է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին