▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էլիտար «գիշերային թիթեռնիկի» հուշերը

Սիրելի ընթերցող, ինչպես և խոստացել էի, ահա իմ հուշերից ամենաառաջինը:

Երբ դու 22 տարեկան աղջիկ ես, ապահովված ընտանիքից չես, աշխատում ես խանութում, դուրս ես գալիս համալսարանից ու չես զգում, թե ոնց դարձավ կյանքդ այդքան միապաղաղ, երբ չունես ժամանակ ու միջոց գնալու համակուրսեցիներիդ հետ սրճարաներ, երբ ամառը դու չես կարողանում քեզ թույլ տալ գնալ հանգստանալու, և, երբ կանգնել է ընտանիքդ ճարահատյալ իրավիճակի առջև` կորցրել եք ձեր տունն ու ապրում եք վարձով, ապա սիրտդ լցվում է մի տեսակ նախանձով, սկսում ես փողի մեջ փնտրել մխիթարանք և ուրախություն: Ահա այսպիսի իրավիճակում էի ես , երբ գործատուս, ում խանութում ես աշխատում էի, առաջարկեց ինձ ծանոթացնել իր ընկերներից մեկի հետ, ով տարիքով փոքր ինչ մեծ էր ինձանից (ինչպես հետագայում պարզվեց ամենևին էլ փոքր ինչ չէր տարիքային տարբերությունը), բաց թողնելով այս հաբգամանքը, որ նա ամուսնացած է, առաջարկեց կազմակերպել հանդիպում, շեշտելով, որ նա միշտ առատաձեռն է ու հանդիպումն էլ`զուտ ընկերական է: Ուզում եմ կանգ առնել այս հատվածում ու դիմել բոլոր աղջիկներին, ովքեր, որ երբևէ ստացել են նման «անշահախնդիր» հանդիպման առաջարկներ կամ գուցե ստանան ապագայում, ապա խնդրում եմ ձեզ, կանգ առեք, ինչքան էլ հաճելի անցնի հանդիպումը, ինչքան էլ փայլեն նվերները, սեփական փորձից եմ ասում, վերջաբանը երբեք լավ չի լինում:
Հանդիպումը տեղի ունեցավ Պարոն Ս-ի ռեստորանային համալիրում (ինչի մասին այդ ժամանակ դեռես չգիտեի ) ծաղիկներ, շամպայն, ուշադրության կոնտրոնում ես, նստեցրել են VIP առանձնասրահում ու կարծես թե թևեր ես առնում, եկեք այնուամենայնիվ չժխտենք այն փաստը, որ ուշադրությունը կնոջ համար կարևոր է:
Հանդիպումները սկզում իսկապես անշահախնդիր էին, նվերներ, ծաղիկներ, ռեստորաններ, ամեն ինչ կրկնվում էր մինչև մի օր պարոն Ս-ն առաջարկեց գնալ սաունա ` Բելլաջիո: Դե, եթե չես եղել նման տեղում ապա առաջին անգամ աչքերդ բաց են մնում, մի տեսակ հիացած ես, հետո ժամանակիընթացքում հիացմունքը վերանում է, աչքիդ ամեն ինչ դառնում է սովորական, իսկ ամենավերջում` հիասթափություն ես զգում ինքդ քեզանից ես հիասթափվում, զզվում ես տղամարդկանցից, ատում ես աղջկան, որ պատճառ դարձավ առաջին «անշահախնդիր հանդիպման», բայց դրա մասին` ավելի ուշ:
 Նախ նշեմ, որ պարոն Ս-ն նվիրեց ինձ հեռախոսահամար, նոր հեռախոս, ու մոտ 10 օր ամեն օր հանդիպում էինք ու ես միամիտի նման պատկերացում չունեմ, որ նա ամուսնացած է (կամ գուցե հոգուս խորքում չէի ուզում նման բան լիներ): Հավատացեք չեմ փորձում արդարացնել ինձ, ուղակի փորձում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպես են խաբվում ու ինչպես են խաբում ինձ նման միամիտներին :
Մտքերս շատ են, բայց եկեք փորձեմ նախ շեշտել, որ այս նյութերն ամենևին նպատակ չունեն գաղթակղել որևէ աղջկա, այլ ընհակառակը` կփորձեմ բացատրել սեփական օրինակով թե ինչպես չխաբվեք աղջիկներ, հավատացեք, երբեք նման պատմությունները happy end -ով չեն ավարտվում, վերջաբաններից կարող են լինել ` ընտանիքի կողմից արհամարանք, ընդմիշտ միայնակ մնալու հավանականություն, քանի որ դժվար է Հայաստանում գտնվի մի երիտասարդ ով աչք կփակի ամեն ինչի վրա, կամ անգամ, եթե ինքը փակի, ապա ընկերները, բարեկամները օրերից մի օր կբացեն տղայի աչքերն ու դուք նորից կանցնենք նույն անբարո ճանապարհով, քանի որ, եթե ձեռք սովոր է հեշտ փողին, ապա ենթագիտակցորեն գնում ես դրան, ուժեղ կամքի ուժ պետք է ոնենաս, որ դիմադրես:
Վերադառնանք պարոն Ս-ին, վերջիվերջո եղավ սեքս, նորից ծաղիկներ , նորից նվերներ ու ճանապարհում է տուն: Ինչպես հետագայում բացահայտեցի արդեն, պարոն Ս-ն երկա՜ր տարիներ էր իր մի քանի հավատարիմ աղջիկների հետ գտնում նման միամիտներին ու հանդիպում էր առաջարկում, իմ գործատուն էլ ` Մանեն (նունը փոխված է) այդ հավատարիմ աղջիկներից մեկն էր, ով այսպես ասած որսում էր միամիտնռրին ու ինքն էլ դրա դիմաց կլորիկ գունար էր ստանում նվերի տեսքով, բայց իհարկե Մանեն բաց էր թողել իր ` այս հանիպումը կազմակերպելու, շահագրգռվածության հատվածը, իսկ այսպես ասած կլորիկ գումար նվերի մասին իմացա մի քանի օր հետո, ահա թե ինչպես: Սեռական հարաբերությունց հետո պարոն Ս-ն կրցրեց իր առաջվա հետաքրքրություբը, զանգերի, նամակների հաճախականությունը (այն ժամանակ նրա հեռախոսահամարի մեջ կային 3300 համարնփրը, դա նրա ֆիշկան էր, նաև պետհամարանիշնռրն էին նույնը) :
Իմ զանգերին չէր պատասխանում, նամակ էր գրում` «կզանգեմ», բայց չէր զանգում, որոշեցի հետաքրքրվել Մանեից թե որն է պատճառը, ինձ հանգստացրեց նման բառերով «հաստատ Հայաստանում չի, գործով Ռուսաստան ա գնացել...», մոտ 15-20 օրից, երբ վերջացել էին արդեն նվերի համար տված փողերը, քանի որ ծախսել էի առանց հասկանալու, դե հա, ու գործատուս ստիպեց, որ իր մյուս` հագուստի խանութից անպայման գնումներ անեմ, դե պատճառն արդեն չնշեմ, պարզ է: Զանգ ստացա պարոն Ս-ից, առաջարկեց հանդիպել ռեստորանում, չմերժեցի, գնացի ու ի զարմանս ինձ մենակ չէր, ընկերոջ հետ էր, ծանոթացրեք, ու խոսքի մեջ արեց արտահայտություն, որը երբեք չեմ մոռանա. «կուկու դե կուրսիդ պուպուշ աղջիկներից մեկին   կծանոթացնե՞ս իմ հետ, ես էլ քեզ էս լավ ախպորս հետ կմիջնորդեմ», չեմ կարող նկարագրել բառերով, բայց հեքիաթակին տնակը փլվեց աչքերիս առաջ, իմ զայրույթին ու զարմանքին էլ պատասխանեց. «քեզ մի հատ լավ մեծ մաղարիչ կանեմ, մենակ թե քո նման լավը լինի պուպուշ», ի դեպ կուկու, պուպուշ ջան, ազիզ ջան, դա պարոն Ս-ի բառապաշարի անբաժան բառերն էին:
Վստահ եմ շատերդ ամենավատ կարծիքն ու տպավորությունն ունեք իմ մասին, բայց վստահեցնում եմ, որ ինչպես պարոն Ս-ին, այնպես էլ հետագայում բոլոր նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու առաջարկներին խատասխանել եմ կտրում և կոպիտ, երբեք ինքս, ի տարբերություն Մանեի կամ մյուս աղջիկների, չեմ ներքաշել այդ ճահճի մեջ ոչ մի աղջկա:
Բայց, ցավոք, պարոն Ս-ի հետ հանդիպումս ու հիանսթափությունս պատճառ չդարձան, որ խզեմ ընկերական հրաբերություններս Մանեի հետ, հիմա վաղուց է ինչ կապ չունենք, լսել էի, որ ամուսնացավ, հետո խայտառակ ձևով ամուսնալուծվեց, գիտեմ, որ զավակ ուներ ամուսնուց:
Այսօրվա համար, եթե փորձենք եզրագծել, ապա կասեմ, որ շատ կուզենայի, մեկը կողքից ինձ հուշեր, որ այն ճանապարհը, որով ես անցնելու էի ապագայում, ճիշտ չէ, բայց...
Չմոռանամ նշել, որ հետագայում հանդիպել եմ նորից պարոն Ս-ին, պատկերացնում եք, չճանաչեց, ընդունեց  ինձ որպես «նոր» աղջիկ, ու հասկացա, որ նա ինչ, որ աննորմալ ֆետիշ ունի` ամեն անգամ նոր աղջկա հետ սեքսով զբաղվելու: Չնայած, ինչպես փորձս ցույց տվեց, գրեթե բոլոր տղամարդիկ  ունեն իրենց հոգում թաքնված մութ ֆետիշներ:
Ամենակարևորը, պարոն Ս-ն այն տարիներին  բիզնեսի ոլորտում էր, աշխատում մի արտասահմանյան կազմակերպությունում, իսկ հիմա` բարձրաստիճան պաշտոնյա է:
Նրա ընկերը, որի մասին նշեցի մի կարճ դրվագ` դատավոր է:
Աղբյուրը՝ orer.am
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին