▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով

Տեղեկացրել ենք, որ կառավարության նիստը հաստատել է  «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը:  Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ ճեպազրույցում  մանրամասնել է, թե ինչ է նշանակում ծրագիրն իրականացնելիս կիրառել կոշտ վարչական ռեսուրսներ:

«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասել է Լոքյանն ու հավելել, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով. ինչպես վճարում են մեքենայի խախտման դեպքում, այնպես էլ կվճարեն միջավայրը աղտոտելու համար: 

Կարդացեք նաև՝ Հայաստանում երթուղայինների միասնական ցանց է գործելու

Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է. Կարեն Կարապետյան

Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործով. վարչապետը` ՊԵԿ նախագահին

Նոր նշանակում` Կառավարությունում

Հին նմուշի անձնագրերի ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին