▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե հռետորություն, այլ պատմություն...

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում, կիրակնօրյա խորհրդածություններ խորագրի ներքո,գրում է. 

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ
------------------------------------------------------

ՀԱՐՑՈՒՄ 21-րդ
-----------------------

Մի քանի օր առաջ տարեդարձս էր, ամէն կողմէ շնորհաւորանքներ ստացայ / մեծ մասով աշակերտներ և ծնողներ և ի հարկէ մտերիմներ որ կապ կը պահեն ինձ հետ/;
Շատեր մտահոգուած հարց կու տային 
-- սիրելի Վարդապետ,ինչ՞ պիտի ըլլայ մեր Շրջապատուած Հայրենիքին վիճակը--- Պատասխանս եղաւ 
--ՇՐՋԱՊԱՏՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱՆ ---;
Եթէ տեղեակ ենք Հայոց Պատմութեան,պիտի տեսնենք որ դարերու ընթացքին շրջպատուած ենք և դարերու ընթացքին ամէնքն ալ հեռացած են իսկ ոմանք նոյնիսկ ջնջուած --Բանաստեղծը գիտակցօրէն ըսած է
--- ԿԱՆՔ-ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ և ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ -- 
Հռետորութիւն չէ,այլ պատմութիւն: 
Ես որ գրեթէ ամէն տարի հայրենիք կ՛այցելեմ, կը նկատեմ որ 25 տարիներու ընթացքին որքան փոփոխութիւններ տեղի ունեցած են ,հրաշքի նման բան մըն է,հակառակ նիւթական մեր նեղ կացութեան: Աշխարհի չորս անկիւններու վրայ մեր Եռագոյնը կը ծածանի դեսպանատուներուն-մարզադաշտերուն-օփերաներուն-արուեստի սրահներուն-գիտական համագումարներուն - Եւրոտեսիլներուն - աշխարհի մեծերու կողքին և այլն: Եթէ ցամաքէն գոցեն՛կապոյտ երկինքէն ճամբայ կը բանանք -ողջ մնան մեր Թումօներու,գիտական մարզերու երիտասարդ սերունդի տղաքը որ իրենց գիտելիքներով մեր սահմաններն ալ լաւագոյնս կը պաշտպանեն: Որքան ուրախութիւն կը պատճառեն տարուէ -տարի կառուցուող ընտիր հիւանդանոցները-մարզասրահները,մայրաքաղաքի և շրջաններուն մէջ,յատկապէս արագօրէն ոտքի կանգնող Արցախի տարածքին որ մինչեւ իսկ օտար այցելուները ապշած կը ձգէ; 
Բնականաբար կան տակաւին ցաւոտ կէտեր ընկերային գետնի վրայ, և կը մաղթեմ բոլոր սրտով շուտով վերանան,յատկապէս արդարադատութեան և կաշառակերութեան մարզերէն ներս- Նման առողջ երկիր մը իրաւունք չունի քաղաքական բանտարկեալներ ունենալու,հարստութեան անիրաւ կուտակումներ թոյլ տալու, երբ այս վէրքերն ալ սպիանան թող ուզածնին չափ շրջապատեն մեզ,Սարդարապատի մէջ ալ փորձեցին իր սաղմին մէջ խեղդել նորածին Հանրապետութիւնը և ստացան իրենց պատասխանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին