▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փառք կառավարությանը». Գառնու տաճարի մուտքը կդառնա 1500 դրամ

Օգոստոսի 1-ից Գառնիի հեթանոսական տաճարի մուտքը կդառնա 1500 դրամ՝ ներկայիս 1200 դրամի դիմաց, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Յաշա Սոլոմոնյանը՝ վկայակոչելով տաճարի աշխատակիցներին:

«Բարի լուր։ Վաղվանից Գառնու մուտքի տոմսը տուրիստների համար կդառնա 1500 դրամ։ #ՓառքԿառավարությանը: #ՈւռաՏավարիշչի», - գրել է օգտատերը:



Ներգնա տուրիզմով զբաղվող և հայաստանյան տարբեր զբոսավայրեր էքսկուրսիաներ, արշավներ կազմակերպող Ապրես Զոհրաբյանը նույն թեմայի առնչությամբ գրել է.

«Էս թանկացման որոշումը կայացնող պետական պատկան մարմինը կարո՞ղ է ասել, թե ինչու առաջ 1000 դրամ էր, հետո դարձավ 1200, հիմա էլ 1500: Կարող ա՞ ճիշտը ասենք 15 000 դրամն է: Հա, այն էլ ասենք, որ Հայաստանի ամենաշատ այցելու ունեցող զբոսաշրջային այս այցելավայրի զուգարանը, որը ժամանակին կառուցվել էր երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի փողերով, հիմա շատ քաղաքակիրթ վիճակում չի ու եթե տարիներ շարունակ հավաքվող 1000 դրամներով էդ հարցը չեն լուծել, ապա ոչ մի երաշխիք, որ հիմա կլուծեն: Զարգացնում ենք տուրիզմը մի այլ կարգի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին