▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր անում հոգևորականի հագուստով հեծանվորդը Երևանի փողոցներում

 

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե 2017» երիտասարդական հավաքը, որին յուրօրինակ ձևով են նախապատրաստվել նարջագույն ճակատի անդամները: Նախքան հավաքին մասնակցելը նրանք հումորային տեսահոլովակ են հրապարակել, որն իրենց իսկ նկարագրությամբ թիմային ոգու վառ դրսևորում է: Տեսանյութի դրվագներից մեկում, հավաքի մասնակից դերասանը կիսատ թողնելով իր բեմական դերակատարումը, շտապում է մասնակցել հավաքին, սակայն դեպքերն այլ կերպ են զարգանում:
Նարնջագույն ճակատի տնօրեն, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի խոսքով, այս տեսահոկլովակը պատրաստվել է ճակատի անձնակազմի ուժերով և լավ ընկերների աճակցությամբ. «Խաղարկային բոլոր դրվագներում Նարջագույն ճակատի այս տարվա մասնակիցներն են, ովքեր ըստ տեսահոլովակի տրամաբանության, կիսատ են թողնում բոլոր գործերը, և շտապում մասնակցելու հավաքին: Երգի բառերը և կատարումը նույնպես պատկանում է այս տարվա բազեկաններին»,- նշում է Հ. Հարությունյանը, և տեղեկացնում որ այս հոլովակը մրցութային չէ, սակայն իրենք ջանք ու եռանդ չեն խնայել նաև մրցութային մասին լավ պատրաստվելու համար և արել են ամեն ինչ այս տարվա հաղթանակի համար:
Հավելենք, որ Բազե 2017 համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիասարդական հիմնադրամը: Այս տարվա հոբելյանական 15-րդ հավաքին կմասնակցեն 500-ից ավելի երիտասադներ Հայաստանից և սփյուռքից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին