▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, որ ապացուցում է Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում տիրող խայտառակ վիճակը

Խոստացվածի համաձայն, Asekose.am-ի ընթերցողներին ենք ներկայացնում Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում տիրող անմխիթար ու խայտառակ պատկերը. անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես են անտառտնտեսության գլխին կանգնած դեմքերը «հսկում» անտառը: Առիթ ունեցել ենք բարձրաձայնելու, որ, ըստ ասեկոսեների,   Արծվաբերդի անտառտնտեսությունում կտրված ծառերի հետքերը այս օրերին փորձում են վերացնել՝ հատուկ նյութերով կոճղերը այրելու միջոցով...

Արծվաբերդի անտառտնտեսության պետն  Ավետիք Ադամյանն էլ , ում որդին՝ Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանն ու նրա  վերադասը՝   մարզպետ Հովիկ Աբովյանը քար անտարբերություն են ցուցաբերում անտառը «սանրելու» գործընթացի նկատմամբ;

Ավելին, այս պահի դրությամբ, Արծավաբերդի անտառտնտեսությունում ոչ միայն հազվագյուտ  ու թանկարժեք ծառատեսակներն են գետնին տապալվում, այլ նաեւ ծառատեսակներ կան, որոնց քոքը կարծես թե որոշել են ընդհանրապես կտրել… Մարզում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, այս օրերին ընկուզենու ծառի արմատները քոքահան են անում, եւ 5 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում վաճառում են գերմանացիներին:

Տեղի բնակիչները մտահոգություն են հայտնում, թե արդյունքում  ո՞ւմ գրպաններն են լցվում անտառից գոյացած եկամուտները. նրանք նաև հիշեցնում են, թե համապատասխան օրենքի համաձայն սահմանամերձ Տավուշում ապրող յուրաքանչյուր ընտանիքի տարեկան 8 կուբամետր վառելափայտ է հասնում ու հարց բարձրացնում. «եթե  անտառը մաքրելու ձեւը գիտեք, ապա ինչո՞ւ չարքաշ կյանքով ապրող տավուշեցուն չի հասնում իր բաժին վառելափայտը: Փոխարենը անտառը հնձվում է՝ չգիտես թե ում բարձրակարգ կարիքները հոգալու եւ նրանց բարեկեցության հարցը լուծելու համար» :

Բացի այդ, ըստ տավուշցիների,  19 տարի շարունակ անտառտնտեսության պետ աշխատող Ավետիք Ադամյանը երբ փորձում է ծիծաղաշարժ մեկնաբանություններ տալ իր ղեկավարած անտառտնտեսությունում հատված ծառերի կապակցությամբ և առանց վարանելու հայտարարում է, թե դրանք նախկինում կտրված ծառեր են՝  «Ի՞նչ է՝ մեկը չկա, որ Ադամյանին հարցնի եւ ասի, որ նախկինում էլ, հիմա էլ անտառի պահպանության համար պատասխանատուն դու ես եղել»:

Այսինքն, Ավետիք Ադամյանը իր կամքից անկախ նաեւ խոստովանում է, որ նախկինում էլ ծառերը հատվել են, եւ պիտի շարունակվեն հատվել՝ քանի « գառների գլխին պահակ գայլերն են կարգվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին