▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տեխնոլոգը մշակել է բլոկչեյնին այլընտրանքային հանդիսացող տեխնոլոգիա

Ծագումով հայ, ինժիներ - ծրագրավորող Անդրեյ Բաբայանը Լոս Անջելես քաղաքից մասնակցել է Cloudcoin նոր էլեկտրոնային վալյուտայի ստեղծման նախագծային աշխատանքներին՝ օգտագործողների համար կատարելագործելով ծրագրային ապահովման ընթացակարգն ու որակի հսկողության համակարգը: Cloudcoin ստեղծման աշխատանքների ընթացքում կիրառվել է կրիպտովալյուտայի ներդրման մեջ օգտագործվող, բլոկչեյնին փոխարինող հեղափոխական տեխնոլոգիա: Նոր տեխնոլոգիան կոչվում է RAIDA (Redundant Array of Independent Detection Agents): Դա թվանշային վալյուտայի ֆիզիկական ամբողջականության խնդրի լուծման աշխարհում ստեղծված երկրորդ տեխնոլոգիան է (բլոկչեյնը համարվում է առաջինը):

Հայ ինժիներ Անդրեյ Բաբայանը է մշակել է այնպիսի ծրագիր, որ թեստավորում է Cloudcoin էլեկտրոնային վալյուտայում վիրուսների առկայությունը: Ըստ էության, խոսքը գնում է այն մասին, որ նոր վալյուտայով գործարքների ժամանակ ծրագրավորողների կողմից ներդրած կոնսորցիումի ծրագիրրը երաշխավորի օգտագործողների համար իրենց համակարգչի աշխատունակության ապահովման համապատասխանությունը տեխնիկական խնդրի հետ: «Անդրեյն ապահովում է օգտագործողների վստահության բարձր մակարդակ Cloudcoin նկատմամբ», և դրանում է նրա գլխավոր վաստակը»,– ասում է նոր էլեկտրոնային վալյուտայի ստեղծման ծրագրի հիմնադիր Շոն Վորսինգտոնը:

Անդրեյն ապրում է Լոս Անջելես քաքաքում 1993 թվականից ի վեր, աշխատում է IT ինդուստրիայում ավելի քան 23 տարի: Ինդուստրիայում աշխատելու տարիների ընթացքում նա կորպորատիվ և անհատական օգտագործողների համար տարբեր կարգի ծրագրային ապահովման աշխատանքի մեծ փորձ է ձեռք բերել: Ըստ իր խոսքերի, Cloudcoin մասին նա իմացել է ռուսական «Իզվեստիա» թերթի ծրագրավորող Սերգեյ Ժիտինսկու հարցազրույցից, և նրան մոտ հետաքրքրություն է առաջացել տեխնոլոգիայի նկատմամբ: Նա գնել է Cloudcoin մի քանի փաթեթ և թեստավորման ժամանակ ցանցային ինտերֆայսում հայտնաբերել որոշակի թերություններ, որից հետո հետադարձ կապի միջոցով, որ գտել էր էլեկտրոնային վալյուտայի կայքում, գրել է ծրագրի հիմնադրին: Շոն Վորսինգտոնը նրան արագ պատասխանել է և առաջարկել կոնսորցիումի ներսում զբաղվել ծրագրային ապահովման որակի թեստավորումով:

Նոր տեխնոլոգիան Անդրեյը հեղափոխական է համարում, և հենց տեխնոլոգիայի նորարարությունն է նրան դրդել ընդունելու Շոնի առաջարկը: «RAIDA» կարելի է կիրառել ոչ միայն էլեկտրոնային վալյուտայի ոլորտում,– պատմում է Անդրեյը,– նրա օգնությամբ դարերով կարող եք ապահովել թվանշային ապրանքի հեղինակային իրավունքը՝ կցելով նրան հատուկ էլեկտրոնային համար: Որից հետո անհնար կլինի «գողանալ» ձեր լուսանկարը կամ տեքստը»:

Բացի ԾԱ թեստավորումից, կոնսորցիումի շրջանակներում, Անդրեյը զբաղվում է Cloudcoin Research Corporation հոլդինգի գրանցմամբ, հոլդինգի IPO դուրս գալու համար փաստաթղթերի պատրաստմամբ, ինչը հնարավորություն կտա կոմպանիային լրացուցիչ միջոցներ ներկրել վալյուտայի տարածման և օգտագործողների ծրագրային ապահովման մակարդակի բարելավման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին