▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ուզում էինք, և նա դարձավ լավագույնն ամեն ինչում. Սամվել Կարապետյանի կնոջ շնորհավորանքը` ամուսնուն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ «Տաշիր գրուպ»-ի նախագահ, հայ բարերար Սամվել Կարապետյանը տոնել է իր ծննդյան տարեդարձը։ Այս առիթով, վերջինիս կինը՝ Էթերի Կարապետյանը, շնորհավորելով ամուսնուն, իր Instagram-ում հետևյալ գրառումն է կատարել.

«Մենք ուզում էինք և նա դարձավ լավագույնն ամեն ինչում։ Դարձավ մարդ, ով փոխեց սկզբում իմ կյանքը, հետո շատ մարդկանց կյանքեր։ Արդեն 29 տարի է՝ մենք ձեռք ձեռքի տված ուղևորվում ենք նույն ուղղությամբ՝ հետապնդելով նույն նպատակներն ու հանձնարարականները։ Միասին ենք։

Դրա համար էլ մենք միշտ կունենանք լավագույնը, որոնց արժանի են մարդիկ, ովքեր աշխատում են իրենց վրա. լավագույն ընտանիքը, լավագույն զավակները, լավագույն հարազատներն ու մտերիմները։

Անգամ օտարները, ովքեր գալիս են մեր կյանք, լավն են։ Կնոջ երջանկության մասին կարելի է ժամերով խոսել, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում դրա բաղադրիչները։ Նման լավ ընկերոջ, ամուսնու, երեխաների հոր, մեր տան պահապանի, իր ծնողների և ազգի զավակի, նման լիդերի հետ, մի՞թե դա չէ երջանկությունը, երբ ամեն օր պառկում ես քնելու  Աստծուն շնորհակալ լինելով կյանքում ամեն ինչի համար և խնդրում միայն մի բան, որպեսզի քո ամենասիրելի մարդուն Աստված պահապան լինի։ Ծնունդ շնորհավոր, սիրելի’ Սամվել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին