▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմայի մեջ, քաղցկեղի վերջին ստադիայում գտնվող հղին առողջ աղջիկ է ծննդաբերել

 

Հուլիսին կոմայի մեջ ընկած կինը բնական ճանապարհով, առանց կեսարյան հատման, հղիության 24-րդ շաբաթում առողջ երեխա է ծննդաբերել: 560 գ քաշով փոքրիկի անունը դրել են Լայֆ Լինն, և նա դարձել է զույգի վեցերորդ երեխան:

Քերրի Դեքիլենը իմացել է, որ հղի է ապրիլին, ընդամենը երկու շաբաթ անց այն բանից հետո երբ իր մոտ ախտորոշել են «գլիոբլաստոմա»: Նա ուռուցքի հեռացման երկու վիրահատություն է տարել, և նա՝ ամուսնու հետ, որոշել է հրաժարվել կլինիկական փորձարկումներից, որպեսզի պահպանեն երեխային: Իր կնոջ ու ապագա դստեր ճակատագրի մասին Նիկը գրել է Ֆեյսբուքի իր էջում, սակայն ինսուլտ տանելու մասին սեպտեմբերի 2-ի լուրից հետո նա լռել է: Ազգականները փորձել են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, և պատասխանը նրանց ցնցել է. ապագա մայրը կոմայի մեջ է ընկել:

Չնայած այն բանին, որ կինը ոչնչին չէր արձագանքում և կյանքի նշաններ ցույց չէր տալիս, նրան հաջողվել է առողջ աղջիկ ծննդաբերել:

Ավելի վաղ Նիկն ասում էր, որ մորը ստիպված կլինեն անջատել կենսապահովման ապարատներից երեխայի լույս աշխարհ հայտնվելուց հետո:

Մնացած հինգ երեխաները շատ անհանգստանում են և հասկանում են, որ շուտով իրենք կկորցնեն իրենց մորը: Փոքրերին ասում են միայն, որ մայրն ծանր հիվանդ է: Հարազատները ուժերի ներածին չափով օգնում են երեխաներին խնամելու հարցում:

 

Աղբյուրը` Փաստինֆո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին