▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն իր հայրական տանն է. նա բերման չի ենթարկվել

Քիչ առաջ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում բերման է ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին, ով ավելի շատ հանրապետությունում հայտնի է Արտյոմ Կանևսկոյ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և Ա. Կանևսկոյը այս պահին էլ գտնվում է իր հայրական տանը:

ԱԱԾ-ի մեր աղբյուրներից էլ հայտնեցին, որ այդ մասին իմացել են համացանցից և զարմանք են ապրել, երբ չեղած բանի մասին տեղեկություններ են տարածվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին