▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից

 

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անկեղծ ուրախ եմ, որ իմ կողմից հարգված և սիրված դերասան Մկոն (Մրտիչ Արզումանյանը) վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Իրոք մարդ, ով տասնամյակից ավել ժողովրդականություն է վայելում, սեր և կարևորը տաղանդավոր դերասան, ով իրոք արժանի է այդ կոչմանը։ Բայց այս գրառումը իրա մասին չէ։

Չգիտեմ նկատել եք թե ոչ, որ իշխանության կողմից անտեսվել է Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը)։ Ինչ արվել է և ինչի համար վաստակ ունի Մկոն, նույնը Հայկոյի վաստակն է։ Հայկո-Մկոն դա դուետ է և բրենդ։ Իրանց գործունեության 90% միասնական է եղել և միայն վերջին տարիներին, որ առանձին են գործում։

Արդյոք իշխանությունը սա չի գիտակցում նման քայլ անելիս, իհարկե գիտակցում է, ուղղակի Հայկոն ի տարբերություն Մկոյի, քաղաքականացված է։ Պայքարել է տրանսպորտի թանկացման դեմ, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է բաժանել, բացահայտ քննադատել է իշխանությանը, մասնակցել տարբեր ակցիաների։ Խնդիրն այն է, որ սրանով իշխանությունը իբր «մուռ է» հանում Հայկոյից, ճղճիմ ու ծիծաղելի «մուռ», քանզի Կարգին Հայկոն բացահայտ ընդդիմադիր ա։ 

Հայկ ջան, շնորհավոր անկախության տոնդ, Կարգին ջան։ Ես ու շատ շատերը շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել ու անում ես մեր և մեր երկրի համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին