▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի ոսկե ամառանոցը

«Սելգրենի ամառանոցի» լուսանկարը, որտեղ նկարահանվել է Շերլոք Հոլմսի մասին ֆիլմն, այժմ այն պատկանում է Ռուսաստանի նախագահին

Ռուսաստանի Լենինգրադի շրջանի Վիբորգ քաղաքի մերձակայքում տեղի լրագրողները կեցավայր են հայտնաբերել, որը պաշտոնապես պատկանում է Վլադիմիր Պուտինի հին ընկերներին, սակայն իրականում՝ հենց իրեն:

Ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը, Ռուսաստանի նախագահը նվազագույնը մեկ անգամ այնտեղ հանգստացել է:

Դա 1913թ-ի պատմական կառույց է, որը հայտնի է որպես «Սելգրենի ամառանոց» և տեղակայված է Վիբորգի ծոցի Լոդոչնի կղզում:

Ինքը կղզին և դրա վրա գտնվող կառույցները գտնվում են Վլադիմիր Պուտինի պետերբուրգյան հին ընկեր Օլեգ Ռուդնովի սեփականությունում: Սակայն, տեղական ադմինիստրացիայում առկա աղբյուրի պնդմամբ, որին վկայակոչում է «Դոժդը», Ռուդնովներն ընդամենը ֆորմալ տերերն են: Իրականում «Սելգրենի ամառանոցը» Վլադիմիր Պուտինի կեցավայրն է:

«Սելգրենի ամառանոցը» ճարտարապետական հուշարձան է և մտել է խորհրդային կինեմատոգրաֆի պատմություն, այնտեղ է տեղի ունենում «Շերլոք Հոլմսի արկածները» հայտնի սերիալի երկու սերիաների գործողությունը:

Վլադիմիր Պուտինին, լրատվամիջոցների տվյալներով, պաշտոնականներից զատ պատկանում է մի քանի կեցավայր, այդ թվում՝ մեկն Ալթայում, Սիբիրում, մյուսը՝ Գելենջիկում՝ Սև ծովի ափին:

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին