▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուրգասում Ռոմելլա Թամարյանը և Էմիլ Ներսիսյանը կմրցեն «Miss & Mister Top Model» տիտղոսի համար

 

Արդեն տեղեկացրել ենք Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացվող «Top International Model Of The World» ամենամյա մոդելային մրցույթի մասին, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը, որը ներկայացնելու են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Էմիլ Ներսիսյանը և մոդել Ռոմելլա Թամարյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես Asekose.am-ի հետ զրույցում նշել էր մրցույթի հայաստանյան կազմակերպիչ և տնօրեն Դավիթ Ղարիբյանը, բուն մրցութային փուլը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, որի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները ներկայացնելու են Տերյան մշակութային տան  կողմից տրամադրված ագային տարազները: Բացի այդ, մոդելները ներկայանալու են լողազգեստների և երեկոյան զգեստների ցուցադրությամբ։

Հիշեցնենք, որ «Top International Model Of The World» մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակցին սպասվում է գումարային մրցանակ, ինչպես նաև, ինչպես նշել էր Դավիթ Ղարիբյանը, հաղթողը արտերկրում աշխատելու մի շարք առաջարկներ կստանա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին