▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր տեղացել է առաջին ձյունը՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Այսօր, հոկտեմբերի 4-ին, ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզում: Հիշեցնենք, որ ըստ օդերևութաբանների, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում էր անձրև, իսկ  5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կադրերը՝ Զոհրապ Եգանյանի

Այսօր առաջին ձյուն է տեղացել նաև  Սյունիքի մարզի Հարժիս գյուղում: Համացանցում առաջին ձյան կադրերը հրապարակել է Գորիսի մամուլի ակումբի ֆեյսբուքյան էջը:

 

Առաջիկա հինգ օրերի եղանակի տեսությանը կարող եք ծանոթանալ ստորև 

Հանրապետության տարածքում`

Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին