▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես տարբերել թուրք անգղին. համառոտ ձեռնարկ

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի «հերոս» ՝ Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանը հայտարարել է, թե լուսանկարը տասը տարվա է, «դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք»:

 

Մհեր Խաչատրյանն , այս առիթով, հետևյալ գրառումն է կատարել. 

Ինչպես տարբերել թուրք անգղին. համառոտ ձեռնարկ:

1. Զգուշորեն մոտեցեք անգղին և միացրեք Թուրքիայի հիմնը: Եթե անգղի դեմքին հուզմունք հայտնվի կամ թևը դնի սրտին՝ ուրեմն ձեր առջև թուրք անգղ է:

2. Փորձեք բռնացնել անգղին երեկոյան՝ թեյ խմելիս: Եթե նա թեյը խմում է արևելյան փոքր բաժակով, ֆռթացնելով ու քթի տակ «չոք գյուզել, չոք գյուզել» ասելով, ուրեմն այդ անգղը միանշանակ թուրք է:

3. Շփման մեջ մտեք անգղի հետ՝ ընթացքում հարցնելով, թե Արարատն ում լեռն է: Եթե անգղը չասի, որ մերը՝ հայերինս է, ուրեմն տեղում գյուլլեք: Միայն թուրք անգղը չի ընդունում այդ փաստը:

4. Քնած անգղի դեպքում աննկատ մոտեցեք նրան և սկսեք խուզարկել: Եթե անգղի փետուրների մեջ գտնեք Դերբի շոկոլադ կամ Տառկանի ձայնասկավառակ, անհապաղ խեղդեք նրան. քնածը թուրք անգղ է:

5. Եվ վերջապես՝ եթե անգղի կողքին նկատում եք չափսերով ավելի փոքր, բայց մի տեսակ ավելի ագրեսիվ ու բզբզացող անգղի, որը երբեմն բարձրաձայն կրկնում է «Կարաբախ բիզիմդիր», ուրեմն վստահ եղեք՝ այդ երկու անգղներն էլ թուրք են: Մի՜ հապաղեք, կրակե՜ք:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին