▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր երգերով հայտնի դարձած գյումրեցի երիտասարդը գտել է ծնողներին, ովքեր նրան 25 տարի առաջ մանկատուն էին հանձնել

Իր հրաշալի ձայնով սոցիալական ցանցերում հայտնի դարձած Խորեն Սիմոնյանը գտել է իր ծնողներին, ովքեր նրան 25 տարի առաջ մանկատուն էին հանձնել` բավարար ֆինանական միջոցներ չունենալու պատճառով: Խորենն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ նա նաև քրոջ ու եղբոր հետ է ծանոթացել: Խորենը նրանց գտել է համացանցի միջոցով և 10 օրով եկել էր Հայաստան` ընտանիքի հետ ծանոթանալու և նրանց հետ ժամանակ անցկացնելու համար:

Նշենք, որ Խորենը մինչև 12 տարեկան դառնալն ապրել է Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը, ապա տեղափոխվել է «Նանսենի անվան երեխանեի խնամքի կենտրոն»: Սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակել է քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը:

Շնորհիվ իր տաղանդի` Խորենը հասցրել է լինել Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում: 2016 թվականին ընդունվել է Լեհաստանի Կրակովի Պապական համալսարան, որտեղ սովորում է լրագրողի մասնագիտություն:

Խորեն Սիմոնյանը մեծ նպատակ ունի՝ դառնալ հայտնի երգիչ ու զբաղվել բարեգործությամբ։ Խորենը նաև երազում է Գյումրիում բնակարան ունենալ ու աշխատանք գտնել։ Չնայած հաշմանդամությանը՝ նա մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների ու ակտիվ կյանք է վարում։ 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին