▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչու է օրինական հիմունքներով երթուղին շահագործող կազմակերպությունը վնասներ կրում

ՀՀ տրանսպորտային պետական տեսչությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության նկատմամբ (մասնավորապես, Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի նկատմամբ)։ Այսպես, լրիվ օրինական հիմունքներով երթուղին շահագործող կազմակերպությունը (ինչի իրավունքը ձեռք է բերել մրցույթի արդյունքում) կրում է վնասներ, քանի որ տվյալ երթուղում աշխատում են, այսպես կոչված, «սպիտակ պետհամարնիշներով» ավտոտրանսպորտային միջոցներ։ Այսինքն` տեսչության անգործության հետևանքով պատճառվում է վնաս երթուղին օրինական հիմունքներով շահագործող տնտեսվարողին, որն օրենքով սահմանված կարգով հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից անցկացված մրցույթում, ունի համապատասխան գործունեության թույլտվություն (լիցենզիա) և օրենքով սահմանված կարգով մուծում է հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։ Տեսագրության մեջ և նկարներում առկա են նշյալ առանց լիցենզիայի գործող, այսպես կոչվող, «սպիտակ պետհամարանիշերով» որոշ փոխադրողներ (այդպիսիք ավելին են ցուցադրվածներից): Այս իրավիճակն է տիրում Արմավիր-Երևան, Երևան-Արմավիր երթուղում։

Տեղեկությունն ու կադրերը՝ Հայերի համար ֆեյսբուքյան էջից

 

Asekose.am-ը պատրաստ է պարզաբանման համար հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին