▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ում կրքերը թեժ են․ ուսանողները պատրաստվում են նոր բողոքի ակցիայի

Արդեն մի քանի օր է ԵՊՀ-ում կրքերը թեժ են։ Ուսանողները կազմակերպում են բողոքի ակցիաներ ընդդեմ «Պաշտպանության մասին» և  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների։

 Հետաքրքիր է, որ ազատ կամքի դրսևորման նման դեպքեր ԵՊՀ-ում շատ քիչ են գրանցվում։ Վերջին անգամ ուսանողական զանգվածային հավաքներ տեղի են ունեցել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։

Ակցիայի մասնակիցները մեծ ակտիվություն են ցուցաբերում սոց․ցանցերում։ Facebook-ում ստեղծվել է «Հանուն գիտության զարգացման #տարկետումլինելուԱ» խումբը, որին կարճ ժամանակում միացան 1500-ից  ավել հայ օգտատերեր։ Վերջիններս հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին։

Տեսանյութ երեկվա հավաք-քննարկումից

Այսօր ևս շարունակվել է ուսանողների բողոքի ակցիան։

Ակցիայի մասնակից Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ուսանողական հավաքները շարունակվում են արդեն երեք օր։ Ըստ նրա՝  իրենց նպատակը հանրային քննարկումներ կազմակերպելն ու խթանելն է։ Այսօր նրանց են միացել մի խումբ ուսանողներ  ՀՊՃՀ-ից: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են վաղվա հավաք-քննարկմանը, որը սկսվելու է 11։00-ին։ Հրավիրվելու է կրթության փորձագետ։

Իսկ այն հարցին, թե արդյոք պատրաստ են ուսանողները դիմել ավելի ծայրահեղ քայլերի, օրինակ՝ դասադուլի, Դավիթը մեկնաբանեց, որ եթե հասկանան, որ դասադուլը արդյունավետ կլինի, ապա կկիրառեն։ Բայց ուսանողներն ավելի հակված են խաղաղ քննարկումների, այլ ոչ թե դասադուլի. նրանք ցանկանում են լսել մյուս կողմի փաստարկները։

Ակցիայի մյուս մասնակից Սևակ Գրիգորյանը, խոսելով ԵՊՀ-ի մասին, պնդեց, որ ոչ ոք չի փորձում իրենց սահամանափակել։ Ըստ նրա ԵՊՀ-ը Հայաստանի առաջին բուհն է, ամենազարգացածը, համապատասխանում է բոլոր ստանդարտներին և միջազգային ռեյթինգներով առաջին տեղն է մեր երկում։ Նրա կարծքիով սահմանափակումներ կամ խոչընդոտներ չեն եղել ու չեն լինի, քանի ԵՊՀ-ին շահերի դեմ ոչինչ չի արվում։ Ուսանողները օրինական ձևերով իրենց կարծիքն են արտահայտում։

Խոսելով բողոքի ավելի ծայրահեղ դրևորումների մասին՝ ուսանողն ասաց, որ դասադուլ կարող է լինել միայն այն դեպքում, երբ բոլոր ուսանողների կողմից մեծ ցանկություն լինի և մեծ քանակությամբ ուսանողներ հավաքվեն։ Իսկ բողոքի ակցիային դուրս գալը յուրաքանչյուրի սուբյեկտիվ որոշելու խնդիրն է։ Ուսանողը հույս հայտնեց, որ իրենց կմիանան ավելի շատ ուսանողներ, դասախոսներ, մտավորականներ։

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին