▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական աջակցության Սևանի տարածքային բաժնի պետը ծաղրել է զինվորի մորը

Asekose.am-ն օրերս  անդրադարձել էր  Սևանի բնակչուհի Համեստ Հախումյանի ընտանեկան նպաստից զրկելու հարցին:

Թվում էր, արձագանքները պետք է դրական լինեին, որ Սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Արտակ Վարդանյանը հարցին կտա որոշակի լուծում, այնինչ՝ ինչպես ժողովուրդն է   ասում՝ «տերովին  տերն է տարել, անտերին` գայլը»: 

Համեստ Հախումյանին առաջարկել են գտնել բնակարան ,որից հետո նոր հնարավոր է նպաստի վերականգնում:

Հարց է առաջանում ՝  «դատարկ գրպանով ո՞ւր ես գնում, Փանոս ջան»..., այս դեպքում՝ «դատարկ գրպանով ի՞նչ տուն ես փնտրում, Համեստ ջան , ուր մնաց թե վարձես»: Եվ սա այն պարագայում, որ նախորդ տունն էլ լքել է հենց վարձը չվճարելու համար:

Այս ամենից հետո Համեստ Հախումյանը,  որն ունի չորս երեխա , երեք դպրոցահասակ, և ավագ որդի,  որը ծառայում է առաջնագծում, հայտնվել է փողոցում:

Իսկ Սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետն,  օգնելու փոխարեն,  դեռ ծաղրում է անապահով ընտանիքի մորն ու ասում , թե՝  ուզում ես խնդիրդ յութուբները գցի,ուզում ես՝ գուգլները:

Հավանաբար,  վերոնշյալ անձը ծանոթ  չէ քաղծառայողի էթիկայի կանոներին, և իրեն  թվում է,  թե ինքն անձեռնմխելի է:

Այսքանով գուցե հարցը փակեինք, բայց նշված անձի գլխի տակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փափուկ բարձ են դնում նաև քաղաքապետարանում.  այստեղ արդեն կարծես թե բացվում է ողջ կծիկը,որը մինչև այդ խճճվել էր:

Սպասենք հետագա զարգացումներին:

 

Ա.Մելքոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին