▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խայտառակություն չէր. Գոհար Հարությունյանը՝ Լիլիի՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ չանցնելու և անգլերենի վատ իմացության մասին

Առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի շտկում 50% զեղչով «Սլավմեդ» ԲԿ-ում

Ժողովո՞ւրդն է սպանություն, բռնաբարություն քարոզող սերիալներ պահանջում

180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային

Վերացման եզրին գտնվող կենդանիները սպանվում են, մեղավորները` մնում անպատիժ



2017-10-23 18:31:35

Ճուռակների ընտանիքին պատկանող սպիտակագլուխ անգղը խիստ վտանգված տեսակ է համարվում։ Այս հազվագյուտ թռչունը գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1)։

Սպիտակագլուխ անգղերը ՀՀ-ում տարածված են առավել խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։ Սպիտակագլուխ անգղերը կենդանի որսի դուրս չեն գալիս, սնվում են սատկած կենդանիների լեշերով՝ ծառայելով որպես բնության սանիտար։ Սակայն ներկայիս պայմաններում սպիտակագլուխ անգղերին անհրաժեշտ է լրացուցիչ սնունդ։

Վերջին շրջանում համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց սպիտակագլուխ անգղերի ապօրինի որսը։ Տարածվել էր մի լուսանկար, որտեղ որսորդական համազգեստով տղամարդիկ հպարտությամբ ի ցույց են դնում Կարմիր գրքում գրանցված թռչունների մարմինները։

Սակայն, ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ Կարմիր գրքում գրանցված հազվադեպ թռչունների՝ սպիտակագլուխ անգղերի որսի մասին վկայող լուսանկարների հարցը փակված է, դրանցում պատկերված անձինք պատասխանատվության չեն ենթարկվի։ Ըստ պատկան մարմինների պատճառաբանության՝ լուսանկարը արված է առնվազն 2013-ից ոչ ուշ։  Որսագողության հոդվածով քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե «անցել են վաղեմության ժամկետները»։

Օրեր առաջ մամուլը կրկին ահազանգեց նմանօրինակ ապօրինի որսորդության դեպքի վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ դեպքից անցել է շուրջ երեք օր, սակայն ոչ մի արձագանք դեռ չկա։ Ուշադրություն պետք է դարձնել մի կարևոր հանգամանքի՝ մամուլում շրջանառվող լուսանկարները մի քանի տարվա են։ Իրականում խնդիրն ավելի քան սահմռկեցուցիչ է, քան թվում է էկրանից այն կողմ։ Եթե լուսանկարները մի քանի տարվա են և «չորրոդ իշխանությանը» հաջողվել է միայն երկու լուսանկար գտնել ու հրապարակել, պատկերացնու՞մ եք՝ «Հայաստանի որսորդների և ձկնորսների միություն» 25 հազարից ավելի անդամները  որքան նմանատիպ «սխրագործություններ» արած կլինեն։ Եվ ովքե՞ր են այսօրվա որսորդները։ Առաջին լուսանկարում սպանված կենդանիներով հպարտացողներից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրչտյանն էր, այսինքն՝ մերօրյա Հայաստանի նեո-բուրժուազիայի կարկառուն ներկայացուցիչ։

Ըստ տարածված տեղեկությունների, Հայաստանի «ամենաակտիվ» որսորդները հիմնականում ուղիղ կապ ունեն պետական օղակների հետ և տառապում են ամենաարդիական անպատժելիության ախտորոշմամբ։     

 

Բնապահպան Անի Խաչատրյանն այս դեպքի առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․Ուրեմն «էս երևույթը, Արթուր Մկրտչյան ( պարզվեց Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետն ա), հերիք չի Կարմիր գրքի կենդանիներ ա որսում, հպարտ-հպարտ նկարվում հետները, հրապարակում, ոնց-որ թե արածը հանցագործություն չի: Կամ էնքան «պռախոդ» ունի, որ սենց բացահայտ ավտոյի համարներով բան դնում ա կամ էլ էդքան հիմար ա»։ Այնուհետեև կոչ էր արել ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հետամուխ լինել զբաղվել այս հարցով։ «Եթե չզբաղվեք էս հարցով, ուրեմն հովանավորում եք սրանց կամ ձեզնից մեկն ա»։




Հովհաննես Եսայան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.