▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է տարկետման սահմանափակման դեմ պայքարող ամենաակտիվ ուսանողը

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին քննարկվում է  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ հանդես եկող դասադուլավորների շարքում ամենաակտիվ Դավիթ Պետրոսյանը:

Ի պատասխան այն կարծիքների, որ դասադուլավորները դեմ են զինվորական ծառայությանը, հայտնի դարձավ, որ Դավիթը 2 տարի ծառայել է առաջնագծում։ Ծառայել է պատվով ու գերազանց։ Նա համալսարանի լավագույն ուսանողներից է ու սովորում է գերազանց։ Ապրիլյան քառօրյայի օրերին համալսարանի կամավորական ջոկատում էր։ 

Ավելի ուշ համացանցում հայտնվեց նաև տեղեկություն այն մասին, թե  Դավիթ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի որդին է: 

Սակայն, ինչպես Asekose.am-ին հայտնի դարձավ, դա ապատեղեկատվություն է, պարզապես պատգամավորի որդու, որն, ի դեպ, ծառայել է բանակում,  և տարկետման սահմանափակման դեմ պայքարող ամենաակտիվ ուսանողի անուն-ազգանուններն են համընկել: 

Կարդացեք նաև՝ Ի՞նչ ասաց վարչապետը բողոքող ուսանողներին. Հանդիպման տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին