▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխություն վարկավորման գործընթացում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրերս հայկական ստարտապ ընկերություններից մեկը հանդես է եկել Հայաստանի վարկային շուկայում յուրօրինակ մի լուծմամբ: Ներդրվել է վարկային դիմում-հայտերի Creditstore միասնական բազա, որը կարճ ժամանակում մեծ հեղինակություն սկսեց վայելել քաղաքացիների շրջանակում: Ընկերության հիմնադիրների հավաստմամբ` համակարգին են միացել արդեն շուրջ երկու տասնյակ բանկեր և վարկային կազմակերպություններ:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է էլեկտրոնային մի հարթակ, որը կհեշտացնի վարկ ստանալու համար բանկերին կամ վարկային կազմակերպություններին դիմելու բարդ և ժամանակատար գործընթացը: Այսուհետև բոլոր քաղաքացիները վարկ ստանալու համար կարող են օնլայն հայտ լրացնել Creditstore.am կայքում, որն անմիջապես կուղարկվի համակարգին միացած բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին:

Ինչ է իրենից ներկայացնում Creditstore.am-ը 

Սա յուրօրինակ կամուրջ է վարկ ստացողի և վարկ տրամադրողի միջև: Եթե նախկինում քաղաքացին պետք է ժամեր և օրեր շարունակ շրջեր իրեն հայտնի բանկերով, վարկային կազմակերպություններով` վարկի դիմում ներկայացնեու համար, իսկ մերժում ստանալու դեպքում նույն գործընթացը կատարեր մեկ այլ վարկատուի մոտ, և արդյունքում ապարդյուն վատներ օրեր ու շաբաթներ, ապա Creditstore.am-ը առաջարկում է այդ ամենի հեշտացված տարբերակը: Այժմ քաղաքացին կայքում ընտրում է իր նախընտրած վարկատեսակը, լրացնում է դիմում-հայտը և տեղադրում այն բազայում: Հայտը տեղադրվելուն պես ուղարկվում է տասնյակ վարկատուների:

Ինչպես է տեղի ունենում ամբողջ ընթացակարգը 

Creditstore.am կայքում օնլայն տարբերակով հայտը լրացնելուց հետո պետք է ներկայացնել վարկավորման համար ստանդարտ անհրաժեշտ տվյալները: Ընդ որում, հայտի նմուշը բավական մատչելի է, որպեսզի ցանկացած քաղաքացի այն լրացնելու խնդիրներ և աջակցության կարիք չունենա: Հայտում մատչելի ձևով ներկայացված է, թե որ կետերին պետք է պարտադիր պատասխանել և հակառակը: Հայտում նախատեսված դաշտերից դուրս այլ տվյալներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նախատեսված է «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արագ և հեշտ. Creditstore.am-ի առավելությունները 

Վարկատու կազմակերպություններն ու բանկերը, ստանալով հայտը, դիտարկում են այն և վարկավորման իրենց կողմից սահմանված պայմաններին համապատասխանելու դեպքում տալիս են հայտին նախնական հավանություն, որի դեպքում հայտատուն ստանում է ակնթարթային էլեկտրոնային ծանուցում՝ հետադարձ կապի տվյալներով և վարկավորման պայմանների քննարկման հրավերով: Այդ մասին քաղաքացին ծանուցվում է էլ.փոստով և SMS հաղորդագրությամբ:

Creditstore.am-ն անվճար է 

Հատկանշական է, որ Creditstore.am կայքում օնլայն հայտ լրացնելն անվճար է: Համակարգն իր նախադեպը չունի Հայաստանում և առայժմ նաև` արտերկրում: Պարզվում է, որ արդեն իսկ կան Creditstore-ի միջոցով վարկ ստացած առաջին քաղաքացիները:

Վարկի դիմում կարելի է տեղադրել թե համակարգչի և թե բջջայինի միջոցով 

Նախնական տարբերակով Creditstore.am կայքը նախատեսված էր միայն համակարգչի միջոցով, սակայն հաճախորդների ակնհայտ պահանջարկը հիմք հանդիսացավ ստեղծել նաև համակարգի բջջային տարբերակը:

Ներկայումս համակարգը հասանելի է ինչպես համակարգչով, այնպես էլ` բջջային սարքերով:

Ձեզ հուզող հարցերը կարող եք հղել նաև Creditstore.am-ի ֆեյսբուքյան էջին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին