▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես են պահվում Դիլիջանի հյուրանոցում դելֆինները. Խնդրին անդրադարձել է Daily Mail-ը

Մեկ աստղը շատ է այս հյուրանոցի համար՝ բոյկոտել այս հյուրանոցը։ Հյուրանոցի հյուրերը հայտնաբերել են, որ նկուղային լողավազանում պահվում են երկու դելֆին Հայաստանում կասկածելի թերապիայի համար։ Բրիտանական ծովային կաթնասունների բարեգործական կազմակերպությունը պայքարում է աֆալինա տեսակի շշամռութ (бутылканосые) դելֆինների համար, որոնք պահվում են զբոսաշրջային տեսարժանություն հյուրանոցային ստորգետնյա լողավազանում։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու, Դիլիջանում գտնվող Best Western Paradise հյուրանոցում գտնվող ճնշված և միայնակ արարծները քիչ բնական լույս են տեսնում կամ լսում այլ արարծների։ Նրանք անվերջ լողում են՝ նախապես հյուրանոցի հյուրերի համար կառուցված լողավազանում և առաջարկվում են որպես «բուժման» կասկածելի ձև հիվանդ երեխաներին համար: Հյուրանոցի օպերատորները խոստանում են, որ մի շարք հիվանդություններով տառապող երեխաները, ինչպիսիք են աուտիզմը և նույնիսկ քաղցկեղը, օգուտ կստանան լողալով ստորգետնյա ջրային բանտերում գտնվող դելֆինների հետ: Սակայն, ինչպես այն անվանում են «Թերապիան դելֆինների աջակցությամբ» լայնորեն լուսաբանվել է համաշխարհային փորձագետների կողմից: «Դելֆինները չունեն բժշկելու ունակություն, չնայած նրան որ խելացի մարդասեր գիշատիչներ են և նրանք չպետք է օգտագործվեն հիվանդին բուժելու նպատակով»,- ասում է Լորի Մարիանոն, Ատլանտայում Էմորի համալսարանի նյարդաբան։ Նա 25 տարի շարունակ ուսումնասիրում է դելֆիններին և կետերին, և ահա թե ինչ է ասում,- «Հազարավոր ընտանիքներ այցելում են դելֆինարիումներ և չեն ստանում ոչինչ դելֆինի հետ շփումից։ Թաքնվելով իրենց ժպիտների ետևում՝ հետևաբար անտեսանելի հանգստացողների և հիվանդների համար, գերի ընկած դելֆիններն անցկացնում են իրենց կյանքը հսկայական սթրեսի մեջ, պայքարում են նրա համար, որպեսզի հարմարվեն այնպիսի միջավայրին, որը ֆիզիկապես, սոցիալականապես և հոգեբանորեն տարբերվում է վայրի բնությունից: Արդյունքները ավերիչ են: Սթրեսը հանգեցնում է իմունային համակարգի դիսֆունկցիայի: Հաճախ նրանք մահանում են ստամոքսի խոցերի, վարակների և այլ սթրեսներից և իմունային հիվանդություններից։ Ամենավատը, թերևս, այն է, որ գոյություն չունի դելֆինոթերապիայի թերապևտիկ արդյունավետության մասին որևէ ապացույց։ Լավագույն դեպքում, կարող են լինել կարճաժամկետ օգուտներ։ Ոչինչ ավելին։ Յուրաքանչյուր թվացյալ բարելավում աուտիզմով տառապող երեխաների, դեպրեսսիա ունեցող և այլոց մոտ, նույնքան պատրանք է, որքան և դելֆինի «ժպիտը» »։ Այն օրը, երբ Mail-ն այցելեց դելֆիններին, որոնք մոտավորապես չորս կամ հինգ տարեկան են, ականատես եղան, թե ինչպես դելֆիններին դարձրել էին զվարճանքի միջոց մի խումբ այցելող երեխաների համար, ովքեր, իսկապես ուրախ էին տեսնելով դելֆինների թվացյալ ժպիտները․սա ոչ թե «ժպիտ» է, այլ ծնոտի ոսկորների աշխատանքի արդյունք, որը տալիս է անսահման երջանկության կեղծ տեսք: Արդեն 2 տասնամյակ է, ինչ դելֆինարիումները հյուրանոցներում արգելված են Մեծ Բրիտանիայում ի շնորհիվ «Marine Connection» բարեգործությամբ զբաղվող կազմակերպության, որը մտահոգված է դելֆինների և կետերի բարեկեցության բոլոր ասպեկտներով: Տնօրեն Մարգուա Դոդսը, ով գլխավորում էր Մեծ Բրիտանիայի կայքերը փակելու արշավը, սարսափեց, երբ տեսավ այն դելֆինների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք կասկածելի հանգամանքներում Ռուսաստանից եկած արարածներ էին: CITES վկայագիրը՝ վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի թույլտվությունը, որով հյուրանոցը փորձում է ներկայացնել դելֆինների ծագումը, կարծես թե կեղծ է։ Վկայագրում նշվում է, որ դելֆինները եկել են Սոչիի «Մորսկայա Զվեզդա» դելֆինարիումից, Ռուսաստան, Սև ծով։ Սակայն Տիկին Դոդսն ասաց,-«CITES թույլտվության մանրակրկիտ ստուգումը ցույց է տալիս, որ CITES-ը չունի իր համարը, ինչպես նաև չունի անվտանգության նշումներ։ Իմ վախը նրանումն է, որ Սև ծովից զրոյական գրառում կա այնտեղից բռնված դելֆինների վերաբերյալ, ինչից և կարելի է ենթադրել, որ այդ դելֆիններին բռնել էին անօրինական կերպով և որոշ ժամանակով գերի վերցրել, այնուհետև նրանք հայտարարված էին, ինչպես օրինական բռնված կենդանիներ՝ ինչը հազվադեպ երևույթ չէ։ Ինչևէ, որտեղից էլ նրանք եկած լինեն, լողավազանը նախատեսված մարդկանց համար, այն վայրը չէ, որտեղ նրանք պետք է գտնվեն։ Լողավազանի ֆիլտրացիայի միավորը չի կարող հաղթահարել այդ դելֆինները թափոնների քանակը։ Դրանք վայրի ծովային կաթնասուններ են, ոչ թե ընտանի կենդանիներ: Գերի ընկած դելֆիններն ավելի կարճ և տխուր կյանք են ունենում։ Մենք կանենք ամեն ինչ, ինչը մեր ուժերի սահմաններում է, նրանց ազատելու համար։» Դորոտի Դաունլինգը, Best Western-ի ավագ փոխնախագահ և մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատուն, և Դեվիդ Կոնգը, Best Western-ի գլխավոր գրասենյակի գործադիր տնօրեն, Ֆինիքս, Արիզոնա, դեռևս պատասխան չեն տվել այն փակելու վերաբերյալ։ Հյուրանոցի ղեկավարությունը ոչ էլ արձագանքել է: Հյուրանոցին ուղղված նամակում Տիկին Դոդսը գրել է,-« Best Western-ը ճանաչված բրենդ է և Ձեր կայքում տեղադրված նկարներից ակնհայտ է, որ Ձեր հյուրանոցը համապատասխանում է շատ բարձր չափանիշների։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ հյուրանոցի համար ռեգրեսիվ կլինի նման օբյեկտ ստեղծելը և պոտենցիալ կարող է վնասել ոչ միայն «Paradise Hotel»-ին, այլ նաև «Best Western» բրենդին, հաշվի առնելով, որ այս տեսակի գրավչության հայտնիությունը գրեթե անկասկած հասել է իր գագաթնակետին և սկսել է գլոբալ անկում, և բացասական գովազդը, որն այն կստեղծի, կարող է բերել այն արդյունքին, որ շատ այցելուներ կնախնտրեն այլ հյուրանոցներ, որոնք չեն աջակցում գերության մեջ գտնվող դելֆինների պահպահմանը»։ Հյուրանոցն այցելած հյուրերը կարծես թե համաձայն են։ Մարիո Մեյերը, հյուրանոցի այցելուն, անցած ամիս հյուրանոցի կայքում գրել էր հետևյալը,-«Մեկ աստղը նույնիսկ շատ է այս հյուրանոցի համար։ Բոյկոտել այս հյուրանոցը։ Ձեր լողավազանում ապրող դելֆինները տառապում են: Ինչպես կարող են այդ տառապող կենդանիները բուժել մարդկանց։ Դա խարդախություն է և գումար վաստակելու միջոց, ուրիշ ոչինչ։ Այնքան տխուր է»։ Եվ մեկ այլ այցելու, Ջենի Հեսչը, գրել էր,-« Միայն մեկ կետ․ այն, որ Դուք պահում եք դելֆիններին լողավազանում։ Սա դաժան է։ Ես կարծում եմ՝ Դուք ցանկանում եք շատ մեծ գումար աշխատել նրանց միջոցով։ Որտեղից եք Դուք նրանց վերցրել․․․»։ Տիկին Դոդսը, ում բարեգործական կայքը www.marineconnection.org ներառում է անազատության մեջ գտնվող դելֆինների ծանր կեցության մասին մանրամասներ, ավելացրեց,-«Դա շատ մտահոգիչ է, որ այս հյուրանոցն առաջարկում է «թերապիա»։ Մենք նրանց հարցրել ենք, թե ինչ գիտական փաստաթղթեր են նրանք պատրաստվում ներկայացնել այդ թերապիայի արդյունքների վերաբերյալ և ինչ մասնագետների միջոցով են նրանք մտադիր իրականացնել «բուժումը», և կրկին չկա պատասխան։ Այսպիսով, նրանք փորձում են ներգավել վճարող հաճախորդների առանց որևէ կառավարման մարմնի կողմից կարգավորվելու»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին