▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում նշվեց «Բարև» հեռուստածրագրի 20-ամյակը

– Բա՛րեւ,

- Ասեիր, եւ պարզ երկինքը

 Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա։

 – Բա՛րեւ,

– Ասեիր լռակյաց հողին,

Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։

20 տարի առաջ Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագիրը եթեր հեռարձակվեց: Հեռարձակվեց ու ազգապահպանման իր առանցքով ընդունվեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից: Արդեն հասուն հաղորդաշարի կյանքի տարիները լի են եղել ուրախություններով, թախիծով , հայրենիքի կարոտով ,ու հայրենիքին օգնելու բազմաթիվ ակնթարթներով: Թվում է ,թե սևակյան բարևով ոգեշնչված հաղորդաշարը կարևորագույն առաքելություն է կյանքի կոչում ՝ հայ մնալ աշխարհի բոլորն անկյուններում:

 Նոյեմբերի 12-ին Գլենդելի «ԱՌԲԱՏ» ռեստորանում տեղի ունեցավ Նունե Ավետիսյանի «Բարև»  հեռուստածրագրի 20-ամյակին նվիրված միջոցառում: Ներկա հյուրերն ու կազմակերպված բարձր մակարդակը խոսում էր այն մասին,որ հեռխուստածրագիրը հայ համայնքի կողմից սիրված է ու գնահատված է: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, Գլենդելի դպրոցական խորհրդի անդամ Արմինե Կարապետյանը, Իրանահայ միության գործադիր մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանը, բժիշկ Գագիկ Կարապետյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Շարաֆյանը, Սփյուռքում հայկական հեռուստատեսության նահապետ Սարքի Մուրադյանը, հոգևորակակններ ,մտավորական գործիչներ և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: Ներկաներից Հովիկ Մուրադյանը իր խոսքում նշեց,որ տեղի ունեցավ Հայ համայնքի կողմից շատ սիրված և հարգված մտավորականներից մեկի, Արվեստագետ, Մտավորական Ասմունքող Նունե Ավետիսյանի «Բարև» հեռուստահաղորդման 20 ամյակին նվիրված միջոցառում ։

 Ներկա էին ամերիկահայ համայնքում հայտնի շատ գրողներ, երգիչ-երգչուհիներ, դերասաններ, կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Կանադայից Հայաստանից։ Պատվոգիր հանձնեց Գլենդելի Հայազգի քաղաքապետը։ Նունե Ավտիսյան մարդու և մտավորականի տեսակը օվկանոսից անդին պահում են հայ ազգի պահպանման կարևոր առաքելություն : Մաղթում ենք հեռուստածրագրին բազում եթերներ:

Արմինե Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին