▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեյախմություն Ժան Պոլում

Նոյեմբերի 29-ին, 17:00-ին, Նավավարը, Ժան Պոլն ու Օրրանը կազմակերպում են թեյախմություն, որի ընթացքում հյուրերը կհամտեսեն Օրրանի վանաձորյան մասնաճյուղի շահառու երեխաների մայրերի կողմից պատրաստված անուշեղենը:

Այս տարի Սերժ և Անժելա Թանկյանների հովանավորությամբ Օրրանի վանաձորյան մասնաճյուղում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր, որի շրջանակներում շահառուների ծնողները սովորում են մթերքը ճիշտ պահածոյացնել և անուշեղեն պատրաստել, որոնց մի մասը նրանք տանում են իրենց հետ տուն, իսկ մնացածը օգտագործվում է Օրրանի սննդի ծրագրում:

Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ 2000թ.-ին, որի գլխավոր առաքելությունն է աջակցել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

 

Կարդացեք նաև` Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին