▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Discovery հեռուստաալիքը Հայաստանը բացահայտող 6 կարճ տեսահոլովակ է ներկայացրել

Ամերիկյան Discovery հեռուստաալիքը YouTube ժամանցային կայքում հրապարակել է 6 կարճատև տեսահոլովակ, որոնցում հեռուստադիտողին ծանոթացնում է Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

Հետաքրքրական է, որ Discovery-ի տեսանյութերում փորձ է արվել Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Դրանցից առաջինում պատմվում է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Այնուհետ ցուցադրվում է Խոր Վիրապ վանքն ու պատմական փոսը, որում հայոց Տրդատ 3-րդ արքան պահել է Գրիգոր Լուսավորչին:

 

Երկրորդ տեսանյութում պատմվում է հետազոտող Թոմ Ալենի մասին, որն իր առջև նպատակ է դրել 3.000 կմ երկարությամբ ճանապարհ հարթել Հայաստանի լեռնային շրջաններում գտնվող անանցանելի անտառներով:

 

 

Երրորդ տեսանյութում ներկայացվում է վիրտուալ զբոսանք Հայաստանի գանձ Սևանով, Աղթամար թերակղզով ու Սևանավանքով:

 

 

Հաջորդ տեսանյութում անդրադարձ է արվում մայրաքաղաք Երևանին: Տեսանյութի հեղինակները նկատում են, որ մայրաքաղաքի սրտում գտնվող Հանրապետության հրապարակն աշխարհում ամենագեղեցիկ հրապարակներից է:

 

 

Նախավերջին տեսանյութը մեզ ծանոթացնում է Հայաստանի վերջին լարախաղացներից մեկի՝ Հովսեփ Բեգլարյանի հետ: Աղբյուրը նկատում է, որ լարախաղացները ժամանակին լայն տարածում են ունեցել Հայաստանում ու հարգված են եղել, սակայն այժմ «արվեստի» այս ուղղության հետևորդների թիվը կտրուկ նվազել է:

 

 

Վերջին՝ 6-րդ տեսանյութում պատմվում է աշխարհի ամենաերկար զիփլայնի ու դրա ստեղծողի՝ Տիգրան Չիբուխչյանի մասին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին