▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-ամյա Գայանեի վիրահատության համար 2000 դոլար է անհրաժեշտ. ընտանիքն օգնության կարիք ունի

7-ամյա Գայանեի մոտ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել` օստեոսարկոմա: Հիվանդությունը հայտնաբերել են օգոստոս ամսին: Գայանեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ընդունել է քիմիոթերապիայի 3 կուրս, որի համար ծախսվել է մոտ 1 մլն դրամ: Դրանից հետո բուժում է ստացել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Գայանեի մայրիկի՝ Ռուզաննայի փոխանցմամբ, մինչ այս դեղորայքի համար անհրաժեշտ գումարը տվել է մի հովանավոր, որին գտել է հիվանդանոցը: Այդ հովանավորը, սակայն, կարողացել է հոգալ միայն երեխային կարիքը:
Այժմ Գայանեին սպասվում է վիրահատություն (05.12.17թ.), որի համար մինչև դեկտեմբերի 4-ը պետք է վճարել 2000 դոլար: Ընտանիքն այս պահին ունի միայն 200 դոլար: Այս վիրահատությունից հետո պետք է կատարվի ևս մեկը, որի համար կպահանջվի շատ ավելի մեծ գումար` մոտ 17 000 դոլլար:

Սիրելի ընկերներ, եթե ուզում եք այս հրաշքի ապաքինման հարցում ձեր ներդրումն ունենալ, կարող եք գումար փոխանցել առցանց` ArCa-ի միջոցով` 9051340210364880 կամ էլ բանկային փոխանցմամբ` ACBA բանկի հետևյալ հաշվեհամարին՝ 220142149768000, հաշվետեր` Ռուզաննա Մնացականյան, վերջինս Գայանեի մայրիկն է: Նրա հետ կարող եք կապվել 094 23 21 77 հեռ.:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին