▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել. Թինա Կանդելակի

Դեկտեմբերի 5-ին ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքը եթեր կհեռարձակի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է իր, Անգլիայի Պրեմիեր-լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Հենրիխի մասին նյութ պատրաստել: Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Հենրիխի քրոջը՝ Մոնիկային և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նկարահանումների կազմակերպման և օժանդակության համար», ասել է «Матч ТВ»-ի հաղորդավարներ Նոբել Առուստամյանը:

«Միխայիլն ու Նոբելը պատրաստել են բացառիկ և զգացմունքային նյութ՝ 21-րդ դարում ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին: Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել և մենք ցանկանում ենք նրա պատմությունը ձեզ ներկայացնել», ասել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:

Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին մի քանի անգամ արդեն անդրադարձել է Մխիթարյանին և նրա խաղին` նշելով, որ ինքը Մխիթարյանի երկրպագուն է: Նա հրապարակել էր Հենրիխի լուսանկարը՝ Պարույր Սևակի՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ: Ավելի վաղ «Սանդեռլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո, հաղորդավարուհին արձագանքել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Կարդացեք նաև` Երկրպագելու եմ Մխիթարյանին մինչև... Թինա Կանդելակիի նոր գրառումը` Հենրիխի մասին

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. Թինա Կանդելակիի գրառումը՝ Հենրիխ Մխիթարյանի նկարով

Ես քո ցավը տանեմ, ապրես, բալա...Թինա Կանդելակին՝ Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանի պատասխանը՝ Թինա Կանդելակիին և Վրաստանի բոլոր հայերին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին