▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ...

ՀՀԿ-ական պատգամավորները կամ քվեարկության են շտապում, կամ լրագրողներից ՝ շտապելով փախչում: 

Այսօր էլ  Խոսրով Հարությունյանն է «շտապազրույց» ունեցել լրագրողների հետ, որոնք իրենից հետաքրքրվել են՝ արդյո՞ք չի պատրաստվում ներողություն խնդրել աղքատ խավի մարդկանց մասին իր հայտարարության համար:

«Ինչի՞ համար»,-հակադարձել է Հարությունյանն ու ասել. «Ես ոչ մի հայտարարություն չեմ արել, պարզապես մեկնաբանել եմ գործընկերոջս (նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին) հայտարարությունը»:

Հայտնի է, որ շտապ արտահայտված մտքերը  կամ սխալ են լինում, կամ՝ սխալ ընկալվում...Այնպես որ՝ Խոսրով Հարությունյանը գուցե սկսի՞ դանդաղ արտահայտել իր մտքերն ու սովորություն ձեռք բերի լրագրողների հետ ճեպազրույց ունենալ, ոչ թե ճեմազրույց... 

Իսկ սովորել կարող է , օրինակ, իր կուսակցական ընկերոջից՝ Սամվել Ալեքսանյանից, ով միայն քվեարկության համար  է շտապում...

 

Հեղ. Ատոմ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին