▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է պատրաստվում պլաստիկ բրինձը

«Մի գնեք չինական բրինձ, եթե գնահատում եք Ձեր առողջությունը»,-այս վերնագրով նյութեր են տարածվել համացանցում այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ հայաստանյան խանութներում անհայտ ծագման ու բաղադրության բրինձ է հայտնվել։

Այն չի եփվում, իսկ եռացնելիս գարշահոտություն է տարածում։ Որտեղի՞ց է տարօրինակ բրինձը հասել Հայաստան և ինչի՞ց է այն պատրաստված...Պարզաբանել էր  Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Դավիթ Պիպոյանն, ում խոսքով կեղծ բրինձը ստացվում է կարտոֆիլի օսլայից ու պլաստիկից։ Ըստ մասնագետների` այս բրնձի 3 բաժակ ուտելը հավասար է մեկ պլաստիկե տոպրակ կուլ տալուն և կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։

Հավելենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, ում խոսքով` հարցը մտահոգիչ է, սակայն մոնիթորինգն առհասարակ իրականացվում է հատկապես ամանորյա տոներին ընդառաջ մեծ ծավալի սննդի ներմուծման հետ կապված: «Երբ մոնիթորինգն ավարտվի, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչպես կարող էր Հայաստանում նման մթերք հայտնվել»,-հավելել  է նախարարը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին