▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

 «Մաֆիան անմահ է», - ասում էր հանրահայտ ֆիլմի հերոսը, սակայն իրական կյանքում քրեական հեղինակությունների կյանքը լի է վտանգներով։ 

Ներկայացնում ենք վերջին տասնամյակում տեղի ունեցած հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները։

 

Ասլան Ուսոյան (Դեդ Հասան)

2013 թվականի հուվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնում սպանվեց հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ավելի հայտնի օրենքով գող Դեդ Հասան անունով։ Նրա ուղղությամբ կրակ են արձակել «Կարիետնիյ դվոռ» ռեստորանի մուտքի մոտ։ 

Մինչ այդ Դեդ Հասանը ենթարկվել է երկու մահափորձի։ Առաջին մահափորձը տեղի է ունեցել 1998 թվականին․ մարդասպանը վրիպում է։ Այնուհետև 2010-ին երկրորդ մահափորձի արդյունքում Դեդ Հասանը ծանր վիրավորվում է։ Օրենքով գողին հաջողվում է հաջողվում է փրկել միայն բարդ վիրահատության արդյունքում (որովայնի հատվածում հայտաբերում են 3 փամփուշտ)։

Հավելենք, որ Դեդ Հասանը օրենքով գող է «թագադրվել» 1966 թվականին ազատազրկման ընթացքում Դավիթ Շահումյանսկիի և Մեհրաչ «Ֆարտովի» կողմից։

 

 

Մայիս Կիրովականսկի (Մայիս Կարապետյան)

2001 թվականի հուլիսին անհայտ քիլլերը կրակահերթ է ուղղում 36 ամյա հայազգի Մայիս Կարապետյանի ուղղությամբ, ռեստորանից դուրս գալու պահին։ Մարդասպանին հաջողվում է թաքնվել։ Մայիս Կարապետյանի թիկնապահները փորձում են հետապնդել մարդսպանին, մարդասպանին հաջողվում է քողարկվել։

Մայիս Կարապետյանը Մոսկվայում հայտնի էր իր գողական օրենքների խիստ հետևմամբ, օրինակ՝ հայազգի գողը երբեք իր մոտ հրազեն չէր կրում։ Համացանցում կան տեղեկություններ այն մասին, որ նրան սպանելու հրաման տվել են իր կոնկուրենտները։

Մայիս Կարապետյանը ծնվել է 1969թ.-ը Վանաձորում (Կիրովական): Առաջին անգամ ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել 14 տարեկանում՝ խանութի գողության փորձի համար և կանգնեցվում է հաշվառման:

15 տարեկանում Մայիսը ձերբակալվում է գողության համար և դատարանի կողմից դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Արդեն կալանավայրում Կարապետյանը ուժեղ բնավորության գծեր է ցուցադրում և հարգանք է ձեռք բերում երիտասարդ գողերի շրջանում:

2 տարվա պատիժը կրելուց հետո Կարապետյանի վերադառնում է հայրենի Կիրովական:

Հետագայում Մայիսը նույնպես դատապարտվում է մի քանի անգամ՝թմրանյութերի անօրինական պահպանման մեղադրանքով:

1994թ.-ին հին սերունդի հայ «օրենքով գողերը» որոշում են իրենց փոխարինող գտնել և Մայիս Կարապետյանին «օրենքով գող» են թագադրում:

Դրանից հետո Մայիսի հեղինակությունը քրեական աշխարհում շարունակում է աճել՝նա սկսում է վերահսկել Հոլանդիայից և Հարավային Ամերիկայից թմրանյութերի տեղափոխությունը Ռուսաստան:

 

Էդուարդ Կակոսյան (Կարաս)

 

2010 թվականի հոկտեմբերի 26-ին, հրազենային կրակահերթին սպանվեց հայազգի օրենքով գող Էդուարդ Կակոսյանը։ Էդուարդ Կակոսյանը քրեական շրջաններում հայտնի էր Կարաս մականվամբ։ Նա Դեդ Հասանի մտերիմ շրջապատից էր և կատարում էր Դեդ Հասանի հրահանգները բիզնեսի հետ կապված։ Էդուարդ Կակոսյանը այսպես կորված Սոչիի «նայողն» էր և հետևում էր Դեդ Հասանի ռեստորանային բիզնեսին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էդիկ Միրզախանյան

 

2011 թվականին Դոնի Ռոստովում սպանվեց հայազգի Էդիկ Միրզախանյանը, ով հանդիսանում էր Կրասնոդարի կռայում գործող «Կանևսկիե» էթնիկական կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկը։ Միրզախանյանը մահացավ ծոծորակին ստացած վնասվածքից։ Օրենքով գողը սպանվեց իր «ջիպ» ավտոմեքենայի մոտ վերադառնալիս, վերջինս գնումներ էր կատարում մթերային խանութից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին