▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորուստը ծանր զգացողություն է. թուրք գրողը` իր վեպի հայերեն հրատարակության, հայ-թուրքական կապերի մասին և ոչ միայն

 

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 16-ին Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար»-ում կայացավ թուրքական ժամանակակից գրականության հայտնի դեմքերից մեկի՝ հայտնի կին գրող Բիրգյուլ Օղուզի հետ հանդիպումը, որի առիթը նրա «Հա՛հ» վեպ-պատմվածաշարի հայերեն հրատարակությունն է:  Գիրքը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է: Այն վշտահար մարդու թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք է:

«Սուգն ու կորուստը ծանր զգացողություններ են, մտածում էի, որ  եթե կարողանամ մահը հասկանալ, կկարողանամ վերադառնալ կյանք: Սուգն անճարության է մատնում մարդուն, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է»,-գրքի մասին խոսելիս նշեց հեղինակը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բիրգյուլն անդրադարձավ նաև հայ գրականությանը` նշելով, որ միայն 2 տարի առաջ է սկսել ուսումնասիրել այն` իր հայ ընկերոջ օգնությամբ, հայ-թուրքական գրական կապերին, «Հա՛հ» -ի ` Եվրամիության գրական մրցանակին արժանանալուն, բեսթսելլերներին և ոչ միայն: 

Մանրամասները` տեսանյութում.

Կարդացեք նաև` Ո՞վ չէր ուզի հայ գրականության ծովը մտնել.Թուրք գրող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին