▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկամիտ սպասումների ևս մեկ տարվա մեկնարկը տրված է

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հասարակ բան է.
« Որքան ավելանում է չափուձև անողների քանակը,նույնքան պակասում է չափավորը » ...
Եվ դեռ որքա՜ն պիտի պակասի:
Զարմանալին վաղու՜ց էդ պակասելը չէ: Զարմանալին այն է,որ էս ամենի թողտվությամբ՝ զարմանում են սպասելիքները...
Մարդկային բնույթը միշտ էլ անհաս բաների է ձգտել՝ թերարժևորելով հասանելին,իսկ արդյունքում շահածը միշտ էլ ամենահասանելի ժամանակի կորուստն ու վատնումն է եղել,ու սոսկ պատրանքներով կապկպված անցյալը:
 «Երգիծանք» կոչվածի հանճարեղությունն այն է,որ սա ունակ է ծիծաղել սեփական զավեշտների վրա,մինչդեռ ծիծաղելուց բացի որևէ այլ ունակությունների... չտիրապետող մարդկային բանականությունը՝ տգիտություն են կոչում:
Ցավոք,էստեղ էլ է խախտված չափավորը...
Բայց ահա չափուձև անողների... պակաս չկա:
Ամեն ինչի սկիզբը՝ ընտանիքն է:
Ազգի,պետության,բանակի ամրությունը՝ ընտանիքն է:
Բաժակները մի կողմ դրեք,և օղու դատարկ շշերից,քաբաբային կենացներից ու զավեշտներից բթացած խեղճ երգիծանքի հոգնած սպասումներից էն կողմ՝ նկատել սկսեք...
Սեփական ապրածին հաշիվ տալը՝ հարկային պարտավորություններ չի պահանջում,բայց հարկվում է՝ կյանք կոչվող ժամանակաչափով:
Շոշափեք՝ չափավորը...
Թե չէ կրկին՝ մանկամիտ սպասումների ևս մեկ տարվա մեկնարկը,տրված է:

 

Կարդացեք նաև՝ Իշխանությունը ծափահարում է անճաշակությանը. Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին