▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ և Անժելա Թանկյանները կրկին միացան Օրրանի կարիքավոր ընտանիքներին սննդով լի տոպրակներ նվիրաբերելու ավանդույթին

Սերժ և Անժելա Թանկյանները երկրորդ տարին անընդմեջ միացան Օրրանի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ նվիրաբերելու ավանդույթին: Նրանց նվիրատվության շնորհիվ Օրրանի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք ստացան ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվեցին Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն ունեցան «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» կազմակերպությունները:

Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում թեթևացնել առանց այն էլ հոգսերի տակ կքված կարիքավոր մարդկանց դրությունը և հույսի ճրագ տալ վերջիններիս՝ 2018 թվականի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին